«Արաքս» շաբաթաթերթ, Թենհրան, 21 Սեպտեմբեր 2013:
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ եւ «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան հայ ազգի Անդրանիկ Թեմուրյանը Ասիական ակումբների ախոյանության գավաթի շրջանակում՝ սեպտեմբերի 18-ին, Տաիլանդում կայացած «Բուրիրամ»-«Էսթեղլալ» խմբերի մրցության ընթացքում փայլել է ոչ միայն 90+3-րդ րոպեում` պատմական գոլով, այլ նաեւ մարդկային իր դրսևորման համար՝ մրցության ընթացքում խոնավ սեզում «թակարդի մեջ հայտնված» թիթեռին ազատում է Անդրանիկը ու նրան թռցնելուց հետո շարունակում իր խաղը: Այդ մարդկային քայլը թաքուն չի մնում մարզական լուսանկարիչ Ռեզա Սայիդիփուրի եւ օտարերկրյա իր գործընկերների սուր աչքերից:
Որոշ լրատվամիջոցներ նույնիսկ նրանից հետո Անդրանիկի գոլը համարեցին «նվեր Անդոյին՝ թիթեռի կողմից»:
Մրցության արդյունքում իրանական «Էսթեղլալ» ֆուտբոլային թիմն անցավ մեկ ութերորդ փուլ, իսկ մարզական այդ կարեւոր լուրի հետ համաչափ եւ միգուցե ավելին լրատվություն կատարվեց թիթեռի փրկության մասին…
Կարդացեք նաև
«Էսթեղլալ»-ը առաջիկա չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Հարավային Կորեայում մրցելու է «Սեուլ» ֆուտբոլային ակումբի (FC Seoul) հետ: