ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, Սեպտեմբերի 20-ին, ժամը19.56-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողնում Եռաբլուրի տարածքում` ծառերի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի նմանվող ինքնաշեն հրազեն եւ 5,45 մմ տրամաչափի 65 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փոձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Իսկ ժամը 13.45-ին, Արեւիկ գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին եւ կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ձեռքի ազդանշանային սարք, ականանետի արկի 2 գլխիկ, տարբեր տրամաչափի 45 փամփուշտ եւ ազդանշանային ինքնաձիգի 1 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ժամը 19.30-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ հանձնել 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 65, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» ինքնաձիգի 59 փամփուշտ և նռնակի պայթուցիչ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: