Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումները

Սեպտեմբեր 21,2013 11:10

Հայաստանն այսօր տոնում է իր անկախության 22-ամյակը: Այս առթիվ կազմակերպած միջոցառումները բազմաթիվ են, որոնք մանրամասնորեն իր ընթերցողներին է ներկայացնում «Առավոտ երիտասարդականը»:

Հանրապետության հրապարակում միջոցառումների շարքը բացվում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի բացօթյա մամուլի ասուլիսով ժամը 11:00-ին, 11:30-ին կայցելեն ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրյանի շիրիմին, այնուհետև ժամը 12:30՝ ԱԻՄ հիմնադիր Մովսես Գորգիսյանի շիրիմին:

Ժամը 11:00-ին նաև բանավեճ է լինելու «Հայնյուզ» մամուլի ակումբում՝ «Անկախության երկու սերունդ» խորագրով: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը և նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կբանավիճեն երիտասարդ քաղաքական գործիչների հետ: Թեմա՝ 22-ամյա «Հանրապետության վերելքներն ու վայրէջքները և պետության զարգացման հեռանկարները»:

Այսօր, ժամը 12:00-ին մեկնարկելու է նաև մոտոկրոսի Հայաստանի 2-րդ առաջնությունը՝ նվիրված Հայաստանի մոտոսպորտի առաջին վարպետ, ավտոմոտոսպորտի բազմակի մրցանակակիր Ժիրայր Ասատրյանին: Առաջնությունը կմեկնարկի Երևանի Քանաքեռի նախկին ԴՕՍԱԱՖ-ի տարածքում (հասցեն՝ Քանաքեռ ՀԷԿ 21):

Հետաքրքիր նախաձեռնություն ՀՀ մշակույթի նախարարության ու Երևանի պատմության թանգարանի կողմից: Կազմակերպվել է ցուցահանդեսն, որին աջակցում է նաև PanARMENIAN Photo-ն https://www.panarmenian.net/arm/news/170249/: Այն կբացվի  ժամը 15:00. վայրը շատերին կարող է տարօրինակ թվալ՝ Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանն է: Ինչու տարօրինակ, որովհետև առաջին անգամ է, երբ ֆոտոցուցահանդեսը կազմակերպվում է մետրոյում, այն էլ՝ տարբեր կայարաններում: Դրանք են «Բարեկամություն», «Երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ», «Զորավար Անդրանիկ», «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանները: Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը, երբ կավարտվեն նաև Երևանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառումները:

«Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը հայ ավանդական հերթական պարային բաց դաս-միջոցառումը կանցկացնի Էջմիածնից ոչ հեռու գտնվող Մուսալեռ գյուղում այսօր ժամը 18:00-ին: Կհնչի կենդանի երաժշտություն, կճաշակեն ավանդական հարիսան և կլինեն բազում այլ անակնկալներ:
Ավանդական պարերի և երգերի ներքո տոնախմբությունը կշարունակվի մինչև ուշ երեկո:

Դե իսկ ժամը 20:00-ից Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Նունե Եսայանի բացօթյա մենահամերգը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30