ԱՄՆ Բոստոն քաղաքում առանց մշտական բնակության վայրին ապրող անտուն Գլեն Ջեյմսը 68 հազար դոլար նվեր է ստացել:
Օրեր առաջ Ջեմյսը գտել էր մի ուսապարկ, որում եղել էր…41 հազար դոլար եւ Չինաստանի մի քաղաքացու անձնագիր: Ազնիվ անտունը ուսապարկը հանձնել էր ոստիկանության մոտակա բաժին, ոստիկաններն էլ գտել էին չինացուն եւ վերադարձրել գումարը: Լայնորեն լուսաբանված իրադարձությունը շատերին էր ոգեւորել, շատ քաղաքացիներ էին օգնության ձեռք մեկնել անտուն Գնել Ջեյսմին: Արդյունքում մոտ 3000 քաղաքացու օգնությամբ 68 հազար դոլար էր հավաքվել: