Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության գրավականը

Սեպտեմբեր 21,2013 13:33

ՌԴ նախագահ Պուտինի սպառնալիքները Ուկրաինայի եւ Մոլդովայի հասցեին, որոնք նա հինգշաբթի օրը հնչեցրել է «Վալդայ» բանավեճային ակումբում, եւս մեկ անգամ համոզեցին, որ ԵՄ-ՄՄ խնդիրը քաղաքական է, չնայած ներկայացվում է որպես տնտեսական: Ռուսաստանի ղեկավարը խոսում է, օրինակ, մոլդովական գինու մասին՝ պնդելով, որ Ֆրանսիայում կամ Իտալիայում այդ գինին շուկա չունի (ինչը ճիշտ է) եւ, հետեւաբար, մոլդովացիները` ԵՄ ազատ առեւտրի պայմանագրի մեջ մտնելով եւ ստանալով այդ երկրներից որակյալ ու էժան գինի, ստիպված կլինեն ավելացնել սեփական գինու արտահանումը Ռուսաստան կամ սեփականի անվան տակ «սղացնել» երրորդ երկրների գինին: Ենթադրենք, դա այդպես է: Արդյոք այս անբարենպաստ սցենարը աղետ կբերի՞ Ռուսաստանի նման գերտերության տնտեսությանը: Եվ արդյոք հարցի լուծո՞ւմ չէ՝ արտադրել սեփական գինին, որն ավելի լավն ու էժանը կլինի իտալականից, ֆրանսիականից ու մոլդովականից եւ այդպիսով՝ զուտ շուկայական մեթոդներով դուրս մղել մրցակիցներին: Ինչի՞ է հնարավոր հասնել նման արգելքներով՝ միայն տվյալ ապրանքի թանկացմանը:

Հսկայական բնական եւ մարդկային պաշարներ ունեցող անծայրածիր երկրի ներուժն այնպիսին է, որ նա կարող է ստեղծել սեփական հզոր եւ մրցունակ տնտեսությունը՝ առանց արգելափակումների եւ առանց եվրոպական հարեւանների հետ հակամարտությունների մեջ մտնելու: Թե ինչու չի ստեղծում՝ այդ հարցն արդեն քաղաքական է՝ համակարգն է այդպիսին: Իսկ այդ պայմաններում ստեղծվում է իրավիճակ, որը նկարագրված է Վլադիմիր Վոյնովիչի «Մոսկվա-2042» հակաուտոպիայում՝ երկիրը շրջապատված է թշնամության առաջին, երկրորդ եւ երրորդ գոտիներով:

Դուք կասեք՝ այսօր սեպտեմբերի 21-ն է, ի՞նչ կապ ունեն այդ նկատառումները Հայաստանի անկախության հետ: Կարծում եմ՝ ամենաանմիջական: Երբ դու չունես զարգացած տնտեսական, քաղաքական համակարգ, ժամանակակից տեխնոլոգիաներ եւ այլն, բայց ունես ահռելի չափեր, մնացած երկրների հետ հարաբերություններում քո հիմնական փաստարկն է ռազմական ուժը եւ արտահանվող բնական պաշարների գինը: Հայաստանի եւ Մոլդովայի դեպքում այդ փաստարկները միանգամայն բավարար են՝ այն դեպքում, եթե մեր տնտեսական եւ քաղաքական համակարգերը հիմնականում համապատասխանում են ռուսաստանյան «օրինակին»: Անշուշտ, համակարգի առումով Ուկրաինան էլ է այդպիսին, բայց այդ երկրի չափերն ու աշխարհագրական դիրքը բարդացնում են Ռուսաստանի խնդիրը:

Հետեւաբար անկախ լինելու գրավականը Ռուսաստանից տարբերվող` քաղաքական եւ տնտեսական համակարգի զարգացման էապես ավելի բարձր աստիճանն է, որը ենթադրում է հասարակության համախմբվածություն, իշխանության լեգիտիմություն եւ փոխադարձ վստահություն: Այս հարցում բոլորիս անելիքները շատ են: Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք գիտակցում են, որ ապրում են պետությունում եւ ոչ մի պարագայում, ոչ մի տեղ չեն պատրաստվում Հայաստանից գնալ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (26)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Դիտարկում 1. Խաղողը միակ միրգն է, որից կարելի է ստանալ խաղողի գինի: Որիշ ոչ մի մրգից` այդ թվում տանձից, բողկից և փշատից խաղողի գինի չի ստացվի: Ռոսատանի նման “խմող” երկրին պետք է էժան, թեկուզ անորակ, գինի հիշեցնող հեղուկ`ահռելի քանակներով: Այդքան խաղող այնտեղ չկա:
    Դիտարկում 2. Ռուսատանը ստիպում է Մոլդովային արտահանել գինի ցիստեռներով`1 լիտրը 30 ԱՄՆ ցենտով: Գինին լցվում է Ռուսաստանում և վաճառվում իտալական, ֆրանսիական և այլ “բրենդերի” տակ: ԵՄ-ին միանալ միակն շանսն է Մոլոդովայի վերածվել որակյալ գինի արտահանող երկրի: Նորմալ, ոչ ստորացուցիչ գներով և պայմաններով:
    Դտրկում 3. Բավական է հիանալ պրովինցիալ “գողական” Պուտինի անհեթեթ մտքերով: “Ռուսատանը միակ երկիրն է, որ կարող է ահռելի քանակքվ մսխել անորակ գինի” – տխմար միտքը վիրավորական է իսկական ռուսների համար: Սա միակ բանն է, որ ասել է կայսրը: Ինչ՞ով եք այդպես հիացած:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես հիանում եմ Պուտինո՞վ

      • Համլետ says:

        Դուք ճիշտ էք,Արամ:Չի կարելի հիանալ մի երկրի Նախագահով,որը մեր Նախագահին օրը ցերեկով քարշ է տալիս Մոսկվա,ստորացնում,անարգում ու ստիպում է վերջ տալ մարդկության առաջին արհեստին տիրապետողի նման տակից խաղեր տալուն:Հալա վերջում էլ ստիպում է լիզել (փոխաբերական իմաստով եմ ասում,հա) թքածն ու ստորագրել ՄՄ-ին միանալու որոշման տակ:Էդ Պուտինը, ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ նման,չի հանդուրժում տարակարծություն,բացախոսություն ու ստիպում է,որ բոլորն անխտիր համաձայնվեն իր կարծիքի հետ…Իսկ ովքեր որ չեն համաձայնվում՝ բլակիրովկա է անում…Այ այդպիսի երկակի ստանդարտների ու երկերեսանի մտավորական է էդ Պուտինը…
        Կարճ ասած ՍՍ-ն ուզում էր գնալ ԵՄ,բայց շշկռվեց ու մտավ ՄՄ…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ֆեյսբուքն իմ անձնական տարածքն է, որտեղ ես եմ ընտրում իմ զրուցակիցներին: Իսկ aravot.am – ում մեկնաբանությունները հրապարակել-չհրապարակելը իմ իրավասությունների մեջ չէ: Գրեք, ինչ ուզում եք, թող admin-ները որոշեն՝ դա համապասխանում է մեկնաբանություններ գրելու կանոններին, թե ոչ:

          • Համլետ says:

            Հարցն անձնական տարածքին չի վերաբերվում,այլ՝ ռուսը կասեր “важна суть,важен характер и поступок собеседника, а остальное -отговорки…”. Մի քանի դեպքերում համաձայնվել եմ քո կարծիքների հետ,բայց հիմա էլ եմ պնդում,որ իսկական մտավորականը կյանքում պետք է ղեկավարվի համընդհանուր ,,ՄԵՆՔ,,-ով՝ այլ ոչ թե՝ ,,ԵՍ,,-ով…Ներկա մտավորականներից կհիշատակեմ՝ զօր օրինակ՝ Ռուբեն Հախվերդյանին,Երվանդ Մանարյանին…Ցավալի է,որ Թումանյանի (որից դու հաճախակի էս օգտվում սեփական վարկանիշը պահելու հարցում) Շիրազի,Սևակի,Օհան Դուրյանի ու էլի նման Մեծությունների նման ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ ծնող ազգի արգանդը՝ մեր վայրիվերո ժամանակահտվածում ,,…չեղավ այդքան բեղուն,,…Ցավալի է…
            Թող ինձ ներեն մեր Մեծերը՝ անհարկի համեմատությունների համար…Քիչ ձևափոխելով հայտնի աֆորիզմը՝ ինքս ինձ ասում եմ,որ ,,Այն ինչ կարելի ակնկալել Յուպիտերից,պետք չէ զուր տեղը ակնկալել ցուլից,,:

    • Hayk says:

      Ай Моська,так сильна, Что лает на Слона!!!

  2. Արմեն Վռշիկյան says:

    Պարզից էլ պարզ է,որ Ռուսաստանում իշխանությունը գրաված է,ոչ թե ընտրված:Եթե իշխանությունն ընտրված լիներ կմտածեյին տնտեսությունը զարգացնելու,նորագույն տեխնալոգիաներ ներդնելու ,գիտական միտքն 0գտագործելու համար:Ռուսաստանում համատարած կաշառակերություն ու թալան է,հումք վաճառելով երկիրը փող է աշխատում:Բնական ՌԵՍՈՒՍՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ կազմում է ամբողջ երկրագնդի ռեսուսների 30 տոկոսը,բայց արտադրում է համախառն (համաշխարային)արտադրանքի մեկ տոկոսը:Սրանք խայտառակ թվեր են:Այս բոլորը ցույց է տալիս,որ մմ անհեռանկարային է:Նույնիսկ կասկածելի ռուսաստանի ղեկավարության ռուս լինելը:Հայաստանում էլ կրկն0րինակն է:

  3. Maxim says:

    Նույնիսկ, ովքեր Հայաստանից պատրաստվում են գնալ, կամ արդեն վաղուց գնացել են՝ նրանց
    ենթագիտակցության մեջ, հարստանալու և հայրենիք ետ վերադառնալու գաղափարն է: Սակայն, հաճախ ոմանք հանդիպելով դաժան իրականությանը, որ ոչ բոլորը կարող են հարստանալ, հասկանում են՝, իսկ եթե մենք մեր հարազատ հայրենիքում թույլ չտայինք, որ մի քանի դուրսպրծուկներ, թաղի խուժանի աջակցությամբ վերցնեին իշխանությունը, այլ պայքարեինք մարդկային արժանապատվության համար, արդյո՞ք պետք էր սար ու չոլ ընկնել: Մի՞ թե՛ ավելի լավ
    երկիր քան ունենք, պետք է փնտրել աշխարհով մեկ: Եվ պատասխանը մեկն է, որ ով չի գնացել, թող
    սպասի, ով գնացել է, թող վերադառնա և ստեղծենք մեր երկիրը, այլ ոչ թաղի խուժանի կամ մոնղոլի
    ու թաթարի ու նրանց ոհմակի հանար

  4. Gagik says:

    ԵՄ մտնելով Մոլդովան գիու արտադրության պահով հաստատ չի մնա ներկա մակարդակին, նրանց գինեգործները Եվրոպայում վերապատրաստման և փորձի փոխանակման շնորհիվ կունենան որակական աճ, որի շնորհիվ էլ աշխարհը կբացվի նրանց առաջ, արտադրանքը կիրացվի։ Պուտինի սպառնալիքը որոշակիորեն ուշացած է և հակառակ էֆեկտին նպաստող, ավելորդ անգամ հաստատող ՄՈԼԴՈՎԱՑԻՆԵՐԻ որոշման իրավացիությունը։ Նույնն՝ Ուկրաինան, այս դեպքում բավականին կթուլանա ռուսական ռազմական ներկայության չափը Սև ծովում։ Մերոնք էլ, ռուսների նման, համառորեն նորմալ տնտեսություն չեն ստեղծում, գոնե փորձեն վերկանգնել տնտեսության նախախորհրդային չափը; որևէ մեկը կարող է այլ երկիր ցույց տալ, որտեղ կա պետական ռեկետի նման չափ,….

  5. Վասիլի Գևորգյան says:

    Նախ շնորհավորում եմ բոլորիս անկախության օրվա կապակցությամբ: Մի կետի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել (գինու կամ գազի և անկախության հարցերը տարբեր են)` “համախմբվածություն, լեգիտիմ իշխանություն, փոխադարձ վստահություն”: Շատերի համար դրանք հնարավոր են միայն նման հերթականությամբ` ազգովի համախմբվում ենք, օրինական կերպով ընտրում ենք ընտրացուցակի միակ թեկնածուին և դրանից հետո ինքնաբերաբար հաստատվում է փոխադարձ վստահության մթնոլորտ: Իսկ ի՞նչ, եթե սկսենք այս երեք բաղադրիչներն իրարով չպայմանավորել: Ինձ համար շատ կարևոր է փոխադարձ վստահությունը, ամեն տեղ` աշխատավայրում, անձնական հարաբերությունների մեջ և ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով` վստահում եմ յուրաքանչյուրին, անկախ նրանից, թե քանի րոպե եմ նրան ճանաչում: Սա անմեղության կանխավարկածի նման մի բան է: Սակայն այդ վստահությունը վերանում է ամենափոքրիկ անազնիվ քայլի դեպքում, ընդ որում վերանում է ընդմիշտ: Նման կերպ դիմացիններս հարկադրված են մտածել իրենց վարկանիշի մասին: Ինձ երբեմն թվում է, որ մեր հայրենակիցների մեծ մասն չի անհանգստանում ազնիվ կամ անազնիվ կենսակերպ վարելու վերաբերյալ: Մարդ կարող է անկախ լինել միայն այն դեպքում, երբ ամաչելու բան չունի: Նույնը կարելի է ասել և պետության մասին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ` կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

  6. Զավեն says:

    Սերժը ինչ անձնական շահ ունի Եվրոպա մտնելուց, որ մի հատ էլ Պուտինը պիտի ճնշեր իրեն հրաժարվել այդ ուղղուց?ինքն իրեն առանց այդ էլ Եվրոպական արժեքների ներքո կապահովվի, բայց մի ամբողջ հետամնաց ինստիտուտներով երկիր իր հետ քարշ տալ Եվրոպա պետք չէր նրան:Հանուն ինչի Սերժը պիտի հրաժարվի մենաշնորհից?,որը մեծ հաշվով իրեն է պատկանում, իրենից կախյալ դատական համակարգից?,կամ կոռումպացված ոստիկանությունից?,որը իրեն է պաշտպանում:ասում եմ ինչու պետք է հրաժարվեր,քանի որ Եվրոպան այս ամեը չէր հանդուրժի:Հայաստանը գնացել ա ու գնում ա ոմանց անձնական շահի ետևից, այստեղ մեծ քաղաքականություն չկա, նույնիսկ կարծում եմ,որ Սերժը ինքը էս ամեն ինչով ստիպեց Պուտինին, շուտ վերցնել իրեն թևի տակ:

  7. Hakob says:

    եթե գոնե մի քիչ իվիճակի եք լսել ուրիշ կարծիք, ապա դիտեք ասենք սա
    այստեղ կգնտեք ձեր շատ կարծիքների ձևավոման հիմքը

    https://www.youtube.com/watch?v=IlzBjwVQR1E

  8. Nem says:

    Լեհաստանին դարերով, դաժանորեն թույլ չտրվեց ինքուրույն լինել,օրինակներ շատ կան չթվարկեմ:
    Մենք շտապում ենք, հասկանալի է,կյանքը մեկ է ուզու մենք մեր օրօք վայելել
    բաղձալի անկախությունը: Երևի մեր հերթն ել կգա..

    • Hakob says:

      Դւոք խոսում անգլո-սաքսերի խամաճիկ ժամանակակից Լեհաստանհի մասին՞, ոչի բնակիչները իրենց հացը աշխատում են Համբուգում ստրկություն անելով՞, իսկ կառավարությունը զբաղված է անգլո-սաքսերի արևելյան ուղղութամբ ստոր-ճղճիմ աշխատանքով՞:

      բացաձակ անտեղյակություն է… դուք սկի ռեալությունից գաղափար չունեք՞

      • Արսեն says:

        Եվ նորից շատ ճիշտ ես նկատում, կանադական կապիտալիզմի հալածյալ եվ տառապյալ, բայց, չգիտես ինչու, դեռ Հայաստան չվերադարձած իմ ազնիվ բարեկամ։ Ես Փարիզում հաճախակի եմ հանդիպում անգլո-սաքսերի արևելյան ուղղութամբ ստոր-ճղճիմ աշխատանքով զբաղված լեհական չարքաշ շինարարների։
        Պատկերացնո՞ւմ ես, այդ սրիկա մարդակեր կապիտալիստները նրանց դաժանաբար շահագործում են 7 ժամ 40 րոպե, վճարելով ընդհամենը 1500՟- 1880 €։
        Երբ հարցնում եմ.
        – Հայրենադավե՜ր, ինչու եք ձեր հացը աշխատում Փարիզում ստրկություն անելով?
        Պատասխանում են.
        – Մեր մոտ նույն գործի համար ամիսը տալիս են 600 €։ Ւսկ սենց 8 ամիս աշխատում ենք, ձմեռը գնում ենք տուն։ Մյուս տարի նորից ենք գալու ստրկություն անելու, որովհետեվ մենք անգլո-սաքսերի խամաճիկ ժամանակակից Լեհաստանի քաղաքացիներն ենք, սիրում ենք լավ վճարվող ստոր-ճղճիմ աշխատանքով զբաղվել։
        Իհարկե, նրանց այժմյան ստրկական վիճակը չես համեմատի այն ժամանակների ազատ, ինքնիշխան կյանքի հետ երբ նրանց հայրենիքը ՛՛Սոցիալիստական Հսմագործակցության՛՛ անդամ էր, Սովետական ԿԳԲ էլ անխոնջ հսկում էր նրանց անկախությունը։
        Հա, ի դեպ, վերջերս մի հաղորդում տեսա, որտեղ ժուռնալիստը Տալինի փողոցներից մեկում մարդկանց հարցնում է.
        «Դուք չէիք ուզի դուրս գալ Եվրոմիությունից և մտնել Մաքսային միություն?»։
        Պատասխանը մարդկանց միահամուռ հռհռոցն էր։
        Հետաքրքիր է ինչ կպատասխանեն ինձ լեհ շինարարները, եթե ես նրանց նույն հարցը տամ? Փորձեմ?

  9. Hakob says:

    Ուկրաինան եթե այսպես շարունակեց, ապա այնպես կլացի, ինչպես չի լացել ոչ մի պոստսովետական հանրապետություն: Անգամ Ադրբեջանն ու Վարստանը:
    Անգամ եթե Ռուսաստանը ոչինչ չաներ, Ղրիմի ժողովուրդը ու Արևելյան Ուկրաինան վաղուց ոտքի էիի կանգնել Ղարաբազի նման:
    Մինչև հիմա ընդամենը Ռուսաստանն էր զսպում նրանց, համարելով Ուկրաինան եղբայր երկիր: Սակայն եթե Ուկրաինան դարձավ անգլո-սաքսերի հերթական խամաճիկը, Ռուսաստանը դժվար թե զսպի այնտեղի բնակիչներին:

    Իսկ Մոլդովացիների մասին խոսքը լրիվ այլ է: նրանք ճիշտ կլինի միանան
    իրենց մայր երկրին -Ռումինիային, ու դրանով վերջանա իրենց “պատմությունը”: Ու ոնց որ Ռումինիան ու Բուլղարիան են հիմա սոված զկռտում, իսկ իրենց տարածքը անխնա կողոպտվում անգլո-սաքսերի կողմից, է, թող իրենք էլ գնան էտ ճանապարհով: Իրանք դրանից ավելիին դժվար թե արժանի լինել:

    • Համլետ says:

      100 %-ով ճիշտ է:Միանում եմ:

    • Արսեն says:

      Կարդացի մեկնաբանությունը և ցանկություն առաջացավ Հոլանդին նամակ գրել, որ Ֆրանսիան մտնի Մաքսային միություն։
      Պատկերացնում ես? Բրոտոնի պրոբլեմ ունենք, բասկերը ուզում են իրենց պետությունն ունենալ, Կորսը ուզում է անջատվել, Ստրասբուրգի շրջանի գերմանացիներն էլ ուզում են միանալ Գերմանիային։
      Եթե Մաքսային միությանը չմիանանք և Ռուսաստանը չզսպի այնտեղի բնակիչներին հաստատ լացելու ենք։ Լավագույն դեպքում կդառնանք անգլո-սաքսերի հերթական խամաճիկը, մեր տարածքը անխնա կկողոպտվի և մենք կզկռտանք ոնց որ Ռումինիան ու Բուլղարիան։
      Ես չեմ ուզում զկրտամ ինչպես Ռումինիայում, ուզում եմ կուշտ լինել ինչպես Ղազախստանում։
      Առաջ, դեպի Մաքսային Միություն!

    • boris says:

      Hakob Ձեզ միայն անգլո-սաքսերն՞ են անհանգստացնում, իսկ օստ-գոթերի, վեստ-գոթերի, կամ կելտերի հետ խնդիր չկա՞

  10. Լավատես says:

    Հալած յուղի տեղ պետք չի դնել, բայց մտածելու նյութ կարծում եմ կա (մեր անկախության հետ էլ միգուցե կապ ունի):

    https://www.youtube.com/watch?v=bsBZKOkrQgo

  11. Nem says:

    Պատասխանս ուղղված չէ անգլո-սաքսերին անհիմն,կամ որևէ պատճառով չսիրողներին:
    Ես այսօր խոսում եմ այն մասին որ, կան մարդիք ովքեր /Մկների ժողովը/ լավ չեն սերտել
    կամ Թումանյանն այլևս դասական չէ: Երբ ռեալ իրավիճակը թողած, այլ թիրախ է մատուցվում,հերթական ոսոխ է առաջարկվում`
    գոնե ինձ համար,ամեն ինչ պարզ Է…….

  12. Hakob Sadoyan says:

    “Ես նկատի ունեմ այն մարդկանց, որոնք գիտակցում են, որ ապրում են պետությունում եւ ոչ մի պարագայում, ոչ մի տեղ չեն պատրաստվում Հայաստանից գնալ:” – Այսինքն, այն հայերը որոնք ապրում են Հայաստանից դուրս և տարեկան 1 մլրդ դոլլարից ավել գումար են փողանցում Հայաստան (այո մեծ մասամբ փոխանցվում է հարազատ բարեկամներին, բայց վերջ ի վերջո եթե ուրիշ ոչինչ հաշվի չառնենք, ապա, այդ գումաները ծախսվում են և գործատուները աշխատավարձ են տալիս, ավելացած արժեքի հարկի տեսքով այն մտնում է ՀՀ բյուջե և այլն), որոնք իրենց ներուժի սահմաններում նպաստում են, որպեսզի օտար պետությունները վարեն հայանաստ աղաքականութուն կամ ընդունեն հայանպաստ որոշումներ, այդ մարդիկ քաղաքական եւ տնտեսական համակարգի զարգացման, իշխանության լեգիտիմության եւ փոխադարձ վստահության հետ որևէ կապ չունեն…
    Վատ չի… հայկական եռամիությա՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, մասին խոսակցությունները միայն խոսակցություն են… իրականում հասարակության բոլոր մակարդակներում գնում է պառակտում՝ հայաստանցի – ղարաբաղցի, հաաստանցի – ախպար, հայաստանում ապրող – հայաստանից մեկնած…

    արունակեք… տեսնենք ուր կհասնենք

  13. MsBaryan says:

    Արամ, ինչու որևէ մեկը չի հարցնում ,թե արգելեն մոլդավական գինին ներմուծել բա ինչ են լակելու ալկաշները անմիջապես արունահեղություններ կսկսվեն…

  14. Azad says:

    Հիմնովին սխալ եք հասկացել Պուտինի գինու որինակը: Պուտինը գնելու մասին չի խոսում: Հարցը ծախելու հնարավորութան է վերաբրում: Ազատ շուկայում գնելը շատ հեշե եթէ փող ունեք: Պրոբլեմը դա է որ գնելւո համար նախ փող է պետք: Իսկ փող կունենաք միայն ծախելով: Հասկանալի՞ է:

  15. Հայաստանը եղել եվ մնում է Ռուսաստանի քաղաքական/բնականաբար նաեվ տնտեսական/ ազդեցության դաշտը;Նա է որոշում թե ինչ քաղաքական ուժեր պետք է լինեն այստեղ,որպեսզի սպասարկեն ;նախկին; մետրոպոլիայի շահերը,եվ նրա,Ռուսաստանի կերակր աամանից են օգտվելու իրավունք ստացել այն խոշոր տնտեսավարող սուբյեկտները ,որոնք ազդեցություն ունեն մեր երկրում;Այստեղ գործում են 15-ից ավելի հայ-ռուսական /կարդա՛ռուսաստանամետ/կազմակերպություններ,հրատարակվում են 6-ից ավելի հանրապետական մասշտաբի թերթեր,գործում մի շարք /ռուսերենով դասավանդվող/ դպրոցներ ու բուհեր,հարկադրված հենց Ռուսաստանոըմ են իրենց ընտանիքների հացը վաստակում 2 մլն-ից ավելի հայեր…Սրանք բոլորը նպատակային ձեվով ընթացքի մեջ դրված գործողուրյունների շարք են,որոնց ենրատեքստը հստակ է.այն է՛Ռուսաստանն այստեղ հետամուտ է միմիայն իր շահերին;Ինչ վերաբերում է հայամետ,հայակենտրոն ուժերին,ապա նրանց բոլոր ոլորտներից դուրս են մղել ու շարունակում են դուրս մղել,խլել նրանցից ազդեցության լծակները;Կառավարող էլիտային ձեռնտու է մաքսային միությունը,ուր ավագ եղբոր հովանավորչությամբ կշարունակեն գործել ձեռնտու խաղի կանոնները եվ հայ կոմպրադորական բուրժուազիան կշարունակի հարստանալ ազգային շահերի հաշվին;

    • Հ.Գ..իսկ գինին,չբացվող սահմաններն ու երկաթուղիները ճնշման լծակներ են,երե դրանք հանկարծ հանգուցալուծվեն,կվերանան նաեվ ներազդելու,իրենց ցանկալի ձեվով կառավարելի լինելու մեխանիզմները;Ռ.Պ.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30