Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անկախության «սյուները» այնպես են աղճատվել, որ նույնիսկ վերանորոգման ենթակա չեն

Սեպտեմբեր 21,2013 10:32

Անկախության 22 երկարուձիգ տարիները մեկ անգամ եւս մեզ եկան ապացուցելու, որ եթե դու չես կարող, չունես առկա խնդիրները լուծելու համապատասխան կամք, քո փոխարեն դա կանեն ուրիշները` իրենց քիմքին հաճո մեթոդներով, գրում է «Սիվիլնեթը»:

 

Նաեւ նկատում է չի գտնվի երկրագնդի վրա այնպիսի մի ազգ, որը պատերազմից հաղթանակած դուրս գալով եւ իր անկախությունը հռչակելուց ընդամենը 20 տարի անց՝ ապաշնորհ կառավարման պատճառով երկիրը հասցնի լիակատար կապիտուլյացիայի շեմին: Եվ, որ ամենասարսափելին է, դա, քաղաքական եւ հասարակական «ազդեցիկ» ուժերի գնահատմամբ, կհամարվի դրական գործընթաց:

Համատարած անպատասխանատվության, անտերության մատնված մի երկրում, որտեղ մարդկանց արժեւորում են ոչ թե նրանց կատարած գործերով, սխրանքով, նվիրվածությամբ, քաղաքացիական ակտիվությամբ, այլ քծնելու կարողություններով, չի կարող արդար հասարակություն ձեւավորվել, որն էլ համարվում է անկախ երկրի հիմնասյունը: Մեր անկախության «սյուները» այնպես են աղճատվել, որ նույնիսկ վերանորոգման ենթակա չեն: Դրանք պահող, պահպանողը ժողովուրդն է, որը 22 տարի առաջ ԱՅՈ ասաց եւ լուռումունջ ուսերի վրա կրեց անկախության` ցրտահարությունից քաղցրացած պտուղները: Սակայն, ցավոք, այդքան երազած քաղցրանուշ պտուղը, պարզվեց, դառնահամ կորիզով է:

 

Հոդվածն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30