Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ։
Կարդացեք նաև
22 տարի առաջ այս օրը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման սկիզբ դրվեց եւ մեր ժողովուրդը ձեռնամուխ եղավ սեփական պետության կայացման, ամրապնդման, հզորացման ու զարգացման գործընթացին: Հաղթահարելով անկախության կայացման առաջին տարիների դժվարությունները՝ մենք այսօր վստահորեն կանգնած ենք ժողվրդավարությունը որպես զարգացման ուղի ընտրած եւ դրանով առաջնորդվող աշխարհի կայուն զարգացող երկրների շարքում։ Մեր երազանքների երկիրն ունենալու համար, սակայն, դեռ անելիքներ ունենք, ունենք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրը, քանզի հզոր ու բարեկեցիկ երկիր ունենալը բոլորիս ցանկությունն է: Մեր ժողովուրդն իր դարավոր պատմությամբ ապացուցել է, որ ընդունակ է հաղթահարելու ցանկացած դժվարություն եւ ես համոզված եմ, որ ի վերջո մենք ունենալու ենք մեր երազած հզոր, նաեւ բարեկեցիկ հայրենիքը:
Շնորհավորելով մեր երկրի թերեւս ամենակարեւոր տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, բոլորիս խաղաղություն ու ստեղծագործ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր երկրի ու մեր սերունդների անհոգ ապագայի:
Երեւանի քաղաքապետ ՝ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ