Խոջաելիում ընթացող շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների առաջնության մասնակիցները ճանապարհի կեսն անցան:
Աղջիկների պայքարում հայաստանցի Մարիա Գեւորգյանը յոթերորդ տուրից հետո 4,0 միավորով ընթանում է 35-րդ հորիզոնականում, իսկ տղաների մեջ Վահե Բաղդասարյանը (նկարում) եւ Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 4,5-ական միավոր: Նրանք մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 27-րդ եւ 31-րդ տեղերը:
Մեկօրյա հանգստից հետո շախմատիստները վերսկսել են պայքարը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ