Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականից մրցագորգ մտնելու է միանգամից երեք ըմբիշ:
Վիճակահանությամբ մեր տղաներին մեկնարկային գոտեմարտերում բավականին դժվար մրցակիցներ են բաժին հասել: 60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը պայքարն սկսում է 1/32 եզրափակչից եւ գոտեմարտելու է ռուսաստանցի Իվան Կույլակովի հետ: Մեր մյուս երկու մասնակիցներն սկսելու են 1/16 եզրափակչից: 84 կգ-ում Մաքսիմ Մանուկյանի առաջին մրցակիցը եգիպտացի Թարեք Մոհամեդ Աբդ Էսալամն է, իսկ Արթուր Ալեքսանյանինը (96 կգ)՝ Իրանի ներկայացուցիչ Մահդի Աբբաս Ալիարիֆեյզաբադին: Հուսանք, որ մեր տղաները կկարողանան մեր հավաքականի հաշվարկին նոր մեդալներ բերել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ