Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հասկանում, թե իշխանություններն ինչո՞ւ են զոռով քաղաքական մարտիրոս դարձնում Տիգրան Առաքելյանին»

Սեպտեմբեր 21,2013 09:42

Երկու օր առաջ եթերով ցուցադրվում էր Տիգրան Առաքելյան երիտասարդ տղայի դատական նիստը, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե իշխանություններն ինչո՞ւ են զոռով քաղաքական մարտիրոս դարձնում այդ տղային, թող ականջը մի հատ ոլորեին ու ասեին՝ գնա տուն: Գիտեք, չէ՞, որ մեր ժողովուրդը մարտիրոսներին, հալածյալներին շատ է սիրում, «Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում ասել է գրող Ալվարդ Պետրոսյանը:

Ըստ նրա, «ժամանակին մի հոդված գրեցի Աշոտ Բլեյանի դեմ սկսված դատավարության առիթով: Գրեցի՝ կամ շնորհքով դատավոր բերեք, որը կապացուցի Բլեյանի մեղքերը, ու դատեք, կամ էլ ազատ արձակեք, եւ այդ մարդուն զոռով մի դարձրեք քաղաքական հալածյալ: Այդ մասին ասացի նաեւ Ռոբերտ Քոչարյանին: Բլեյանը հեռուստաեթերով հեռարձակվող բոլոր դատական նիստերն իբրեւ ամբիոն էր ծառայեցնում իր՝ մեզ համար մերժելի քաղաքական հայացքները տիրաժավորելու համար:

Նույնը կատարվում է այսօր Տիգրան Առաքելյանի շուրջ: Երկու օր առաջ այս երիտասարդի դատական նիստն էր, երիտասարդ ոստիկանին մոտեցավ քաղաքականությամբ զբաղվող մեկը, անունը չեմ ուզում տալ, այդ մարդը շատ է սիրում գետնին պառկել, այս պրովոկատորը սկսեց ուղղակի սադրել ոստիկանին՝ անհավատալի զազրախոսելով: Երիտասարդ ոստիկանը, եթե չհասկանար, թե ով է իր առաջ կանգնածը, թե որտեղ է ինքը, կարող էր նաեւ ապտակել, նույնիսկ ծեծել սադրիչին»:

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ani says:

    Տիկին Պետրոսյանին ինչն է ավելի հուզում, շատ հետաքրքիր է՝ Տիգրան Առաքելյանի հայացքների տիրաժավորումը և իշխանությունների կամքից անկախ Տիգրանի հեղինակության և ժողովրդական համակրանքի աճը, թե ՀՀ արդարադատության ապաշնորհությունը և մի երիտասարդի ճակատագիրը? Համոզված եմ, որ առաջինը: Եվ նման հարցազրույցներով ոչ մի հարգանքի նշույլ չթողնելով նույնիսկ իր տարիքի հանդեպ (քանի որ իր անձի հանդեպ հարգանքը նա վաղուց է կորցրել) պիտի ասեմ, որ իր ականջները հաստատ արժե մի լավ ոլորել և բաց թողնել

  2. Ettentcchi says:

    Իսկ կլինի խոսեք այն բաների մասին ինչից հասկանում եք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30