ՀՀ Ոստիկանության հայտարարությունը
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Րաֆֆի Հովհաննիսյանի թռուցիկները բաժանող» Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկելու դեպքին եւ անհիմն մեղադրանքներ հասցեագրելով ոստիկանությանը՝ պահանջել, որ այն բացահայտվի:
Մամուլի խոսնակի անիրազեկությունը զարմանք է հարուցում, իսկ բացահայտման պահանջը, մեղմ ասած, ժամկետանց է:
Բանն այն է, որ միջադեպից անմիջապես հետո ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել կատարվածի մասին՝ նշելով, որ 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ն (նույն ինքը՝ Վիգեն Դավթյանը) նախ զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն, ապա մեկնած խմբին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են դեմքին, մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:
Կարդացեք նաև
Նույն օրը ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վիգեն Դ.-ին ծեծի են ենթարկել Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի բնակիչներ ոմն Վազգեն եւ Էդգար:
Շարունակական գործողություններով ոստիկանները կարճ ժամանակում պարզել են նրանց ինքնությունը՝ 1991 թ. ծնված Վազգեն Ա. եւ 1989 թ. ծնված Էդգար Շ.: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստորեն, կատարվածն արագ բացահայտվել է, մասնակիցների ինքնությունը պարզված է, ուրեմն ի՞նչն է հարուցել մամուլի խոսնակի «արդար ցասումը»:
Պարոն Խուրշուդյանին ոչ ոք չի ստիպում հետեւել ոստիկանության կայքին, բայց սեփական կուսակտիվիստի գործի ընթացքը պե՞տք է նրան մտահոգեր ու մղեր հետեւելու: Պե՛տք է: Կամ գոնե ժամկետանց եզրակացություններով ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար պե՞տք է հետեւել լրահոսին: Պարտավո՜ր է՝ եւ՛ որպես մամուլի խոսնակ, եւ՛ քաղաքացի: Հատկապես այսպիսի սին, վերամբարձ ու «քաղաքական հեռուները» տանող եզրահանգումներից զերծ մնալու համար. «Մեր խնդիրն է հասնել նրան, որ մեր իրավապահ մարմիններն անեն իրենց գործը: Եթե նման փոքր հանցագործությունները չեն կարողանում բացահայտել, ի՞նչ կարող ենք պահանջել նրանցից ավելի գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով»:
Իրավապահ մարմիններն անում են իրենց գործը՝ եւ՛ փոքր, եւ՛ գլոբալ հանցագործությունները բացահայտելու առումով: Իսկ ակամա կամ միտումնավոր անիրազեկներին կոչ ենք անում հիմնազուրկ հայտարարություններով ջուր չպղտորել եւ գործ չանողներին փնտրել իրենց մեջ:
Ոստիկանությունն էլ, ժառանգությունն էլ արժեն իրար: Երեկ մի ոստիկան աղջիկ տեսա, դրա ոստիկանական տաբատը ԸՆԴԳԾՈՒՄ ԷՐ նրա գոտկատեղիից ներքև բոլոր բարեմասնությունները, անցորդները նայում էին ու իրար ասում՝ հիմա սա ոստիկանա, թե պոռնոաստղ: Կամ էլ հատուկ էին sexy lady ջոկատը բերել այնտեղ, որ Րաֆֆու կողմնակիցների ուշադրությունը շեղեն. դե դրաՆՑ համար մի հիմարություն լինի վազեն հետևից: