Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտավոր ենք Արցախի անկախությունը ճանաչել». Զարուհի Փոստանջյան

Սեպտեմբեր 20,2013 23:03

«Քսաներկու տարի առաջ մոտ 2,5 միլիոն Հայաստանի  քաղաքացի իր ուղիղ հրամայականը, պահանջն ու իրավունքը իրացրեց, հաստատեց եւ ասաց, որ Հայաստանի հանրապետությունն այլեւս  անկախ է: Եւ որեւէ մեկն այլեւս Հայաստանում իրավունք չունի փոխել Հայաստանի կարգավիճակը, այն էլ անկախությունը՝ անգամ հանրաքվեով, որովհետեւ Հայաստանում այդ տարիներից հետո իշխանության ջանքերով այդքան քվեարկող չկա:  Ուրեմն որեւէ մեկը իրավունք չունի փոխել այն, ինչ ձեռք է բերվել 1991-ին եւ որին մասնակցել է Հայաստանում ապրող ազգի 95 տոկոսը եւ իր հստակ կամքը հայտնել»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, Հայաստանն այսօր կարեւոր խնդրի՝ Մաքսային միությանը միանալու խնդրի առջեւ է կանգնած. «Չընտրված նախագահը հայտարարել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, մի միություն, որին միանալուց պետությունն իր սուվերենությունը թողնելու է: Մի միություն,  որը Հայաստանին տնտեսապես ոչինչ չի տալու, հակառակը՝ արտագաղթի տեմպերն ավելի է արագացնելու: Որեւէ անվտանգություն չի կարող ապահովել, եթե չկա քաղաքացին, ում համար է լինելու այդ անվտանգությունը: Խոսում են, որ Ասոցացման համաձայնագրով Հայաստանը Ռուսաստանի դեմ քայլ կկատարի, ո՛չ:  Ռուսաստանը մնում է որպես ռազմավարական գործընկեր, բայց ավելի ռուսասեր չլինենք, քան Ռուսաստանի շատ քաղաքացիներ, որոնք այսօր պայքարում են իրենց ազատության համար»:

Պարոն Մարտիրոսյանը նաեւ հարց առաջ քաշեց՝ հա՞յը, թե՞ ուկրաինացին է ռուսի եղբայրը. «Ուկրաինացիներին կարելի է իրենց անկախությունը պաշտպանել, տնտեսությունը զարգացնել, քաղաքացիների իրավունքները պաշտպանել, օրենքի գերակայություն հաստատել իրենց երկրում, մեզ չի՞ կարելի…կարծում եմ, խնդիրը ոչ թե այս կամ այն պայմանագիրն է, խնդիրը ոչ թե Ռուսաստանն է, Չինաստանը կամ ԱՄՆ-ը, այլ խնդիրը Հայաստանն ու Հայաստանի ներքին քաղաքականությունն է: Եթե ներքին քաղաքականության մեջ անարդարությունն է, ոչ լեգիտիմ իշխանություն է, քրեաօլիգարխիկ, կոռուպցիոն համակարգն է, չի կարող այդպիսի համակարգը նոր քաղաքականություն վարի ի նպաստ Հայաստանի շահերի: Մի խնդիր ունենք ոչ թե մեր արտաքին քաղաքականության գերակայությունները ճշտենք, այլ մեր ներքին քաղաքականության հիմնասյուները ճիշտ դնենք: Որովհետեւ այն պահից, երբ Հայաստանի  իշխանությունը ենթակա կլինի, կծառայի ժողովրդին, այդ ժամանակից սկսած մեր արտաքին գերակայությունները ներդաշնակ են լինելու Եւ այսօրվա պես հարբած քաղաքացու քայլվածք չեն ունենա»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ Հայաստանի անկախության տոնին ընդառաջ Հայաստանի իշխանություններն ու ԱԺ-ն պարտավոր են անդրադարձ կատարել ոչ միայն  Հայաստանի, այլեւ Արցախի անկախությանը. «Մենք ինքներս ենք պարտավոր ճանաչել Արցախի անկախությունը: Այսօր մեր նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, երբ Սերժ Սարգսյանին՝ Ռուսաստանի կողմից դրված մի անձնավորությանը,  հրավիրում են Մոսկվա եւ ասում՝ այսպիսի հայտարարություններ պետք է անես, սա նշանակում է՝  Հայաստանի անկախությունը վտանգված է, սա նշանակում է, որ Արցախի անվտանգությունը եւս վտանգված է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30