«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Մաքսային միությունը հեռանկար չունի:
«Մենք կսպասենք մյուս ուժերի տեսակետներին, մտահոգությունները շատ են: Բայց ես դեմ եմ, որ որեւէ մեկը անգամ Եվրոպան ռուսական ճնշումներից խոսի, կարող է ռուսական ճնշումներ են, բայց դա Հայաստանի մեղքն է, ապօրինի իշխանություն ունենալու հետեւանք է»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքից հետո լրագրողներին ասաց պարոն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, ինքը բազմաթիվ անգամ պահանջել է հրապարակել նաեւ Ասոցացման համաձայնագիրը. «Որ իմանանք այնտեղ ինչ կա գրված: Եթե այնտեղ նույնպես կար որեւէ դրույթ, որը հարվածում էր Հայաստանի ազգային շահը, մեր ժողովրդավարական արժեքները, Արցախի տարածքային ամբողջականությունը, ուրեմն մենք դեմ կլինենք նույնպես: Հայաստանը պետք ունի դիվերսիֆիկացիայի ենթարկելու իր արտաքին անվտանգության տնտեսական քաղաքականությունը, եւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մոսկվայում հակասում է այդ բազմազանեցման հրամայականին: Իսկ Եվրոպան նույնպես իր պահվածքով փոխանակ հնարավորություն տա Հայաստանին բազմազանեցնելու մեղսակից է դառնում հակապետական այս գործունեությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, Մաքսային միությունը հեռանկար չունի:» Որտեղ է Թագնվել Հայաստանի հեռնկարը: Որ տվյալների վրա է հիմնված Րաֆֆիի համոզումը: Այլընտրանքները հարկ է ներկայացնել և պատճառաբանել: Այլապես—ձայն բաբարո հանապատի: