«Մենք մեծ շարժման մեջ ենք, շատ անգամ այդ շարժման պահին չենք ընկալում, որ այդ շարժումը պտուղ է տալու: Այն իշխանությունը, որը բռնազավթել է իր աթոռը պետական կազմակերպված հանցագործության միջոցով, չի մնալու այդ աթոռին եւ իր հանրապետական գործունեության համար պետք է հանուն Հայաստանի հեռանա»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքն ամփոփեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հետո ասաց, որ հաջորդ շաբաթ ազատամարտիկների պատվիրակության հետ մեկնելու են Սյունիքի մարզ՝ աջակցելու թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի իրենց թեկնածուին՝ ազատամարտիկ Սամվել Հայրապետյանին. «Որը ժողովրդի, սյունեցու ողնաշարով պարոն Լիսկայի եւ այս ապօրինի իշխանության վերջը պետք է տա: Պարտավոր ենք այդտեղ լինել»:
Հանրահավաքից հետո պարոն Հովհաննիսյանը լրագրողներին պատմեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայիս մարզպետի հոր հետ «բերման է ենթարկել» իրենց թեկնածու՝ Հայրապետյանին եւ փորձել ճնշել նրան. «Բայց նա ուժեղ, անկաշառ մարդ է եւ լարվածությունից չի վախենում: Մինչեւ վերջ կանգնելու ենք նրա կողքին»:
Հարցին, թե «Ժառանգության» համար վիրավորական չէ՞ ՀՅԴ-ի կոչը ոչ ոքի չսատարել թիվ 38 ընտրատարածքում, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ժառանգությունը ուրիշի խոսքին ու պահվածքին քիչ է նայում, մենք գործ ունենք անելու: Երբ լինում է այլընտրանքային թեկնածու, մենք սատարում ենք, եթե չունենք մեր թեկնածուն: Կարծում եմ, որ սխալ որոշում է, ոչ միայն սխալ, այլեւ ժամանակավրեպ: Եթե պետք է արվեր այդ որոշումը պետք է ի սկզբանե արվեր, ոչ թե քարոզարշավի վերջին շաբաթի նախաշեմին: Նախագահական ընտրություններին տեսանք, որ գործող ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին ու չզորակցեցին, բայց ժողովուրդը իր խոսքն ասաց: Ժողովուրդը կկողմնորոշվի առանց կուսակցական հղման: Բայց եթե ՀՅԴ-ն ունենար իր թեկնածուն, մենք չունենայինք, «Ժառանգությունը» հաստատ կաջակցեր»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՅԴ սխալ է արել? լուրջ է ասում? հիմա, որ պարտվեց կասեն կեղծվել է…որ ասում ենք չմասնակցենք` սխալ է? Ժառանգության թեկնածուն անցած տարի մասնակցել է Կապանի ավագանու ընտրություններին…. և 55 թեկնածուների մեջ ստացել է 83 ձայն` վերջից 2-րդը…
Եթե ոչ մի ձայն էլ չհավաքի հանրապետականի թեկնածուն, մեկա նա է պատգամավոր դառնալու 1996 թ. այս կանոնով է որոշվում ընտրությունների ելքը Հայաստանում : Այնպես որ մյուսները բավարարվում են միայն մասնակցությամբ:
հանրապետականը թողնենք մի կողմ. միթե կարելի է Կարապետյանին` իր կրթությամբ,պատրաստվածությամբ,պահվածքով, անցած աշխատանքային փորձով,ինտելեկտով,բարիությամբ,օրինակելի ընտանիքով համեմատել մյուս թեկնածուի
հետ