Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասնել նրան, որպեսզի վերակառուցված շուկան դառնա հին եւ նոր Երեւանների կամրջող օղակը»․ Սուրեն Սուրենյանց

Սեպտեմբեր 20,2013 21:33

asekose.am․ Այս տողերը գրում եմ, որովհետեւ իրապես շահագրգռված եմ, որ երկրում կայանա քաղաքացիական հասարակություն՝ արժեքային համակարգով, կողմնորոշված, օրակարգ ձեւակերպող եւ իշխանության մամինների հետ երկխոսության միջավայր ձեւավորող:

Ի վերջո, ի՞նչ է քաղաքացիական հասարակությունը: Դա մարդկանց գիտակցված համախմբում է, հստակ օրակարգի առկայություն, որը թույլ է տալիս, որ որեւէ խնդրի շուրջ ձեւավորվի առողջ դիսկուրս, ստեղծվի միջավայր՝ համադրելի դարձնելու համար հասարակական տարբեր շահերն ու մոտեցումները:

Եթե դիտարկենք, այն զարգացումները, որ տեղի են ունենում, օրինակ, Փակ շուկայի կամ Կոմիտաս 5-ի շուրջ՝ դժվար չէ նկատել, որ մտահոգ մարդկանց կողքին՝ ՙքաղաքացիականություն՚ դրսեւորեցին, անհատներ, ուժեր, որոնց ագրեսիվությունը նույնանման պատասխան առաջացրեց հակառակ կողմից:

Արդյունքում, մեր հասարակության մեծամասնության համար այդպես էլ անհասկանալի մնացին այն իրական խնդիրները, որոնք կան Փակ շուկայի կամ Կոմիտաս 5-ի շուրջ, փոխարենը՝ կայքերը, սոցցանցերը հեղեղված են ակտիվիստների եւ ոստիկանների բախումների մասին պատմող տեղեկատվությամբ եւ կադրերով:

Անցած շաբաթների ընթացքում՝ որոշեցի մանրամասն տեղեկանալ այն խնդիրներին, որ կային Փակ շուկայի շուրջ, այն լուծումներին, որոնք փորձում է գտնել շուկան կառուցապատող-վերանորոգողը:

Երկուստեք լսեցի բազմաթիվ կարծիքներ՝ մասնագիտական ու զգացմունքային, ամեն բան մերժող ու կառուցողական, եւ պետք է խոստովանեմ, որ անգամ ինձ մոտ որոշակի կարծիքներ վերանայվեցին, կարծրատիպեր կոտրվեցին:

Ու հիմա, ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է, թե Փակ շուկայի հարցում ի՞նչ մոտիվով են հասարակությանը ուզում միավորել, օրինակ, Գարեգին Չուքասզյանը կամ Տիգրան Խզմալյանը:

Բոլորին հայտնի է, որ նրանք քաղաքական ռոմանտիկ, անիրականանալի ծրագրի հեղինակներ են եւ, փաստորեն, շուկայի խնդիրը շահարկվում -անտեսվում է՝ բացառապես քաղաքական նպատակներով, մարդկանց քաղաքացիական ակտիվությունը կամ՝ մյուսների աշխատանք ունենալու հեռանկարը զոհաբերվում է ոմանց քաղաքական կայացվածության մասնավոր խնդրին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության մայրամուտին՝ Գարեգին Չուքասզյանը ղեկավարել է տեղեկատվության կարեւոր ոլորտը. ես, որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, համոզվել եմ նրա կազմակերպչական տկարության վրա: Այսօր էլ, որպես ակտիվ քաղաքացի, նրա քաղաքացիական գործունեւթյան մեջ տեսնում եմ խորհրդավոր խորհրդապահություն, բիզնես-քաղաքական հետաքրքրություններ:

Էլ չեմ խոսում Տիգրան Խզմալյանի մասին, որի ելույթները ավտորիտար մշակույթի տիպիկ դրսեւորում են՝ չնայած այն հանգամանքին, որ տակավին երկու տարի առաջ նա իր ընտանիքի անդամին փոձել էր ՙհարմար՚ տեղավորել ՀՀԿ համամասնական ցուցակում:

Ասածս այն է, որ եթե Փակ շուկայի հարցով կան մտահոգ մարդիկ, ապա վերը նշված ու այլ գործիչների առաջնորդությամբ՝ նրան միայն արժեզրկելու են իրենց պայքարը. քաղաքաշինական խնդիրները մնալու են անլուծելի, շուկայի պրոբլեմները՝ եւս, սակայն մեծանալու է ներհասարակական էսկալացիան, մշուշոտ է դառնալու նոր աշխատատեղերի ստեղծման եւ ներդումների հեռանկարը, որովհետեւ ուզածդ տեղացի կամ օտարեկրյա ներդրող կարող է բախվել ոչ միայն երկրում առկա կոռուպցիոն ռիսկերին, այլ նաեւ՝ ՙքաղաքացիական՚ ագրեսիվությանը:

Քաղաքացիական ազատությունները չպետք է շփոթել անարխիզմի հետ: Քաղաքացիական ակտիվությունն ողջունելի է, սակայն այն համադրելի պետք է լինի հասարակական այլ խմբերի գործունեության հետ, որոնք ուղղված են բիզնես նոր հնարավորությունների ստեղծմանը:

Ըստ այդմ, քաղաքացիական հասարակությունը պետք է միտված լինի, առաջին հերթին, այնպիսի միջավայրի ստեղծմանը, որը թույլ կտա, որպեսզի ձեւակերպված խնդիրները լուծվեն երկխոսության ու հանդուրժողականության միջավայրում:

Եվ որպես վերջաբան՝ մի քանի արձանագրում հենց Փակ շուկայի խնդիրների շուրջ:

Առաջին, մինչեւ Փակ շուկայի մասնավորեցումը՝ այն պետական գրանցում ուներ: Գաղտնիք չէ, որ պետությունը վատ տնտեսվարող է, բացի այդ՝ Հայաստանն այնքան ռեսուրսներ չունի, որպեսզի խնամքով վերաբերվի պատմամշակութային բոլոր շինություններին: Ըստ այդմ, մինչեւ վերակառուցումը՝ արդեն իսկ լրջորեն վտանգված էին Փակ շուկայի սեյսմիկ վիճակը, կոնստրուկտիվ ամրությունը, ըստ այդմ՝ մեծ էր հուշարձանի աղճատման վտանգը:

Փակ շուկայի վերակառուցումը, եթե վերանանք դոգմատիկ պատկերացումներից, պահպանել է շուկան: Եթե կան մասնակի աղճատումներ, դրանք կարելի է լուծել երկխոսության դաշտում՝ իշխանության, կատուցապատողի, մասնագետների եւ քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ:

Երկրորդ, կառուցապատված տարածքը չի կորցնելու իր պրոֆիլը. այնտեղ լինելու է նաեւ շուկա:

Երրորդ, նորաբաց Փակ շուկան մի քանի հարյուր նոր աշխատատեղի հնարավորություն է ստեղծում: Շուկայի նախկին աշխատողներին հավաստիացրել են, որ նրանց զբաղվածության հարցը կլուծվի:

Անհրաժեշտ է հասնել նրան, որպեսզի վերակառուցված շուկան դառնա հին եւ նոր Երեւանների կամրջող օղակը:

 

Սուրեն Սուրենյանց

Մանրամասները կարող եք կարդալ՝ asekose.am կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Սուրեն Սուրենցյանց, մեզ էլ թվում էր, թե այն բանից հետո, երբ հա մեղադրվում ես խաբեբայության մեջ ու դեռ ընթանում է քո նկատմամբ դատական գործը՝ գոնե կլռես, եւ երես չես ունենա որպես քաղաքագետ հրապարակավ հանդես գալու… Գործով ցույց ես տվել, թե »բիզնես հետաքրքրություններից» ելնելով՝ ինչեր կարող ես անել:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30