Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը, բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն է ստացել:
Որակավորման փուլում բացահայտ առավելությամբ մեկը մյուսի ետեւից պարտության մատնելով բելառուսցի Էլբեկ Տազիեւին, ուկրաինացի Վյուգար Ռահիմովին, ղազախ Նուրսուլթան Կարմուլզանին, Ամոյանը կիսաեզրափակչում միավորների 6:9 տարբերությամբ զիջեց կորեացի Գյուժին Չոին եւ երեկոյան սփոփիչ մրցափուլում բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Թոմաս Սպենսեր Մանգո (ԱՄՆ)- Կանիբեկ Ժելչուբեկով (Ղրղզստան) զույգի հաղթող ամերիկացի ըմբիշի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ