Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսը սեպտեմբերի 19-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաև Հայաստանի հետ կապված հարցեր: Հաղորդում է բելառուսական «Տելեգրաֆ» լրատվականը:
«Մենք քննարկել ենք Լիտվայի և Վատիկանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, Եվրախորհրդում Լիտվայի նախագահության հարցը, խոսել ենք Ռուսաստանի ահռելի ճնշման, մեզ վշտացրած Հայաստանի որոշման մասին (ՄՄ-ին անդամակցելու), Բելառուսի հետ հարաբերությունների, Վիլնյուսում գործող բելառուսական համալսարանի մասին», – ասել է վարչապետը:
Կողմերը նաև քննարկել են Սիրիայի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հարցը, ինչպես նաև անդրադարձել են սոցիալական թեմաներին, մասնավորապես՝ աշխարհում աճող սոցիալական անհավասարության հարցին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ