Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիները դեռ չեն կողմնորոշվել՝ անկախությունը բարիք է, թե չարիք. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2013 19:58

1991թ․ սեպտեմբերի 21-ին խորհրդարանի որոշմամբ Հայաստանում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Հայաստանի բնակչության մեծամասնությունը՝ 94.3%-ը կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն և անկախանալուն: Այդպիսով՝ 1991թ․ սեպտեմբերի 23-ին Հայաստանը հռչակվեց անկախ պետություն:

Անկախության օրվան ընդառաջ Երևանի փողոցներում արված հարցման միջոցով փորձեցինք ճշտել, եթե հանրաքվեն անցկացվեր այսօր՝ հանրաքվեից 22 տարի անց, այս անգամ Հայաստանի բնակչությունը ինչպե՞ս կքվեարկեր:

Հարցված երիտասարդները հիմնականում կողմ էին անկախությանը և իրենց դիրքորոշումը բացատրում էին «դե լավ բան է, էլի» արտահայտությունով:

Ավելի հասուն տարիքի քաղաքացիները կարծում էին, որ չնայած անկախությունը լավ բան է, բայց նրան պետք է կարողանալ օգտագործել. «Անկախ Հայաստան ունենալուն բոլորն էլ կողմ են: Թղթի վրա շատ լավ բաներ կան գրված, բայց ինչի՞ առաջ ենք հիմա մենք կանգնած»:

Քաղաքացիների մի մասն էլ դեռ չէր կողմնորոշվել.«Ճիշտն ասած չգիտեմ, անկախությունը լավ բան է, բայց կոնկրետ Հայաստանի համար չեմ կարող ասել բարիք է, թե չարիք»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30