Ադրբեջանը գազ մատակարարելու պայմանագրեր է ստորագրել եվրոպական գնորդների հետ՝ առաջարկելով այլընտրանքային աղբյուր տասնամյակներ տևող ռուսական մատակարարմանը: Հաղորդում է «Ռոյթերս» լրատվականը:
Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական «Սոկար» ընկերությունը հայտնել է, որ Շահ Դենիզ II նախագծից գազ են գնելու «Shell» (Նիդերլանդներ), «Bulgargas», «Gas Natural Fenosa» (Իսպանիա), «DEPA» (Հունաստան), «E.ON» (Գերմանիա), «GDF Suez» (Ֆրանսիա), «Hera Trading», շվեցարական «AXPO» և իտալական «Enel» ընկերությունները:
«Գազպրոմ»-ը ծածկում է Եվրոպայի մեկ քառորդը՝ արտահանելով տարեկան մոտ 150 միլիարդ խորանարդ մետր գազ:
Սպասվում է, որ 2019թ. «Շահ Դենիզ»-ը տարեկան կարտահանի Եվրոպա 16 մխմ, որից 10 մխմ-ն կգնա Եվրոպա, 6-ը՝ Թուրքիա:
Կարդացեք նաև
«Սոկար»-ը հայտնել է, որ Իտալիային կհասնի առյուծի բաժինը՝ արտահանվող գազի կեսը կգնա այդ երկիր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ