Այսօր ոչ թե անկախության, այլ ինքնորոշման օր է»,- Ազատության հրապարակում համատեղ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Նրանք ովքեր այս օրը կոչում են անկախության օր, մի փոքր խեղել են, եթե կոչեին ինքնորոշման օր, ապա այլևս լևոնորոշման, սերժորոշման, ռոբերտորոշման տեղ չէր մնա: Մենք գիտենք, որ հայ ժողովրդի անկախության օրը սկսվում է Հայկի ու Բելի կռվից: Ադրբեջանում այսօր տոն է` իրենց անկախության իննսունհինգ ամյակն են նշում՝ ասելով, որ հայերերը քոչվոր ցեղ են: Հայերն իրենց անկախության քսաներկու ամյակն են նշում` փաստորեն իրենք հին պետականություն են, մենք՝ նորաթուխ, բայց այդպես չէ»:
Պարոն Հայրիկյանը նշեց, որ Հայաստանի վերականգման օրը եղել է տասնութ թվականին, իսկ 1991 թվականին ընդամենը «այո» ասելու օրն էր: ԱԻՄ առաջնորդը անդրադարձավ նաեւ համատեղ հանրահավաքին ու բացատրեց, որ քաղաքապետարանն է համատեղել. «Որոշել էինք առանձին հավաք անել, բայց քաղաքապետարանը համատեղել է երկու հավաք: Չգիտեմ դավադրաբար, թե պատահաբար որոշել էին երկու հանրահավաք թույլ տալ: Մենք, խորհրդակցելով «Ժառանգության» հետ, որոշեցինք համատեղ հավաք անել: Շատ ազգեր են սիրում միասնություն, բայց հայերը չեն սիրում, այո՛, երբ մեր ազգային անվտանգությանը վտանգ է սպառնում մենք պետք լինենք միասնական»:
Անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Պարույր Հայրիկյանն ասաց. «Գոյություն չունի այդպիսի միավորում, ծրագրում են այդպիսի բան ստեղծել, բայց չեն կարող: Շուտով այնտեղից Ռուսաստանն էլ դուրս կգա, կմնա միայն փչացած Հայաստանը: Ասեմ`մեզ չեն կարող փչացնել, կարող են փչացնել մեր ղեկավարությանը, բայց ոչ մեզ: Ես ակնկալում էի, որ մեր նախագահը Հայաստան վերադառնալուց ասի, որ Մոսկվայում այպիսի բան է ասել, որովհետև իր առջև անվտանգության խնդիր են դրել, բայց եթե այսօր ասում ենք, որ մենք դեպի Եվրոպա կողմնորոշում ունենք: Թող ներողամիտ լինի Ժառանգությունը, բայց ՀՀԿ-ն, Ժառանգությունը, ՕԵԿ-ը միասին դեպի Եվրոպա ձգտող կուսակցություն ենք` այնպես որ, եթե ասում են նախապես էինք ծրագրել` ստում են:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի Արթինե Սիմոնյան, դուք սխալ եք գրել որ Հայրիկյանը ասել է թե “հայերը չեն սիրում միասնություն”, եթե տեսագրությունը նայեք կտեսնեք որ ասում է հայերից առավել ոչ մեկ չի սիրում միասնություն: