Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը շարունակում է ապրել անխռով, բայց…

Սեպտեմբեր 20,2013 19:21

Այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը շնորհավորեց ՀՀ անկախության առթիվ, ապա նկատեց, որ շատերը անկախության շնորհավորանքներին ծաղրով են վերաբերվում:

«Գիտենք, որ մեր երազած անկախությունը չէ սա, բայց հետ եմ ուզում գնալ պատերազմի տարիներ, երբ պայքարում էինք Հայաստանի եւ Արցախի անկախության համար եւ հաղթեցինք այդ պատերազմում: Ամենաանկախ մարդն էինք, զինվորն ամենաանկախ մարդն էր, հիմա վերադառնամ այսօրվան: Այսօր հավաքվել ենք, որ մեր բողոքը հայտնենք այսօրվա իրականության համար: Յուրաքանչյուր հայ բողոքում է տանը, աշխատանքի վայրում, բայց մեկ-մեկ պետք է հավաքվենք հրապարակում եւ մեր բողոքն արտահայտենք ազգովի: Ոչ թե բողոքենք, այլ պահանջենք: Այսօր պահանջներ ունենք նախագահից եւ բոլոր իշխանավորներից եւ մտավորականներից, բոլոր կուսակցություններից: Միայն հաղթանակի մի ճանապարհ կա՝ համախմբվենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքի հրապարակում, սփյուռքում: Համախմբվենք եւ կհաղթենք: Եկեք երկրորդ անգամ պայքարենք համայն հայությամբ եւ այս անգամ Հայաստանի համար»:

Վերջում փոխգնդապետը կոչ արեց բոլոր կուսակցություններին միանալ. «ժողովուրդը հավատում ու վստահում է ձեզ, եկեք ժողովրդին ղեկավարեք, թողեք ձեր ամբիցիաները, րոպեական շահերը: Նրանց համար ում համար թանկ է հայրենիքը պետք է միանան»:

Ազատամարտիկի ելույթը շարունակեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, խոսեց ներքին վտանգներից, որոնք, նրա խոսքերով, նպաստավոր պայմաններ են ստեղծում արտաքին մարտահրավերների խորացման համար: «Կոնկրետ կանդրադառնամ երկրում տիրող անարդարության, անպատժելիության շարունակվող մթնոլորտին: Չնայած ամենաբարձր մակարդակով հնչող խոստումներին ու պնդումներին, հունիսին ցնցվեցինք Սուրիկ Խաչատրյանի տան առջեւ Ավետիք Բուդաղյանի սպանության եւ նրա եղբոր վիրավորվելու լուրից: Շունչներս պահած սպասում էինք արդարադատության, բայց երկու շաբաթ առաջ ամպրոպի պես գլխներիս պայթեց Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի արդարացման լուրը, նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի կարճման լուրը: Այն դեպքում, երբ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը շարունակում է մնալ կալանավորված: Քրեական գործերը կարճելու մասին փաստաբանի խոսքերը եւ հիմնավորումները ականջիս հայհոյանքնի պես էին հնչում, բայց չզարմացա, որովհետեւ անմիջապես հիշեցի, հոկտեմբերի քսանյոթի դատավարության այդ նույն փաստաբանը ում էր պաշտպանում»:

Նրա խոսքերով, Սուրիկ Խաչատրյանի անմարդկային ու անիրավ կերպարի մասին շատ մեղադրանքներ են հնչել, բայց նա շարունակում է ապրել անխռով, իսկ հանցագործության մեջ մեղադրվող տղան ու թիկնապահը շարունակում են ապրել իրենց ազատությունը. «Իսկ դատախազությունը խուլ ու համր է»:

Նա դատապարտեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ու թիկնապահին ազատ արձակելուն հակառակ, առնվազն վեց տարվա ազատազրկում է սպասվում երեւանցի չորս երիտասարդի, որոնք արդեն վեց ամիս կալանավորված են ու նրանց սպասվում է վեց տարի ազատազրկում միայն դեզ վառելու համար:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հաղորդագրությունս ուղղարկում եմ անձամբ ձեզ Անահիտ Բախշյան.
    Եթե անօրինականությունների դեմ ձեռբակալելու լինեն առաջիններից մեկն հենց ձեր տնից պիտի լիներ: Մի մոռացեք ձեր անցյալը, հետ նայեք կտեսնեք թե քանի քանի անօրինական քայլեր ունեք արած: Հիմա նստած ուրիշներին եք քննադատում? Դուք նույնիսկ սյունիքի անունը անգամ իրավունք չունեք կոչվելու: Անցյալը հետևելու է ձեզ ու մի օր պատասխան եք տալու

  2. Մարտի 1 says:

    Նելլի Բալասանյան, էդ ի՞նչ տվյալներ ունես Անահիտ Բախշյանի մասին, որ մենակ դու գիտես։ Էդ հոկտեմբերի 27-ին զոհված նրա ամուսինն է՞ր քրեական, էդ ի՞նչ ես ակնարկում։ Իսկ ի՞նչ շահ ունես Լիսկային ու նրա մարդասպան լակոտին պաշտպանելու գործում։ Իսկ դո՞ւ երբ ես պատասխան տալու բանսարկության ու մարդասպանների վրա թևերդ փռելու համար։

  3. Սվետլանա says:

    Հայաստանում արդարադատություն չկա, մարդասպաններն էլ արդարացվում են չո միայն իշխանությունների, այլև նման նելլիբալասանյանների ու նրանց նման ծախված հոգիների կողմից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30