Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշեն վարչական շրջանում

Սեպտեմբեր 20,2013 19:16

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում երևանյան հանգստի գոտիների շարքը համալրվեց ևս երկուսով: Դավթաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորակառույց պուրակները:

Տարիներ շարունակ սրճարանի վերածված շուրջ 3200 քմ տարածքի փոխարեն այսօր  Դավթաշենի առաջին թաղամասի 37 և 38 շենքերի բակում բնակիչների տնօրինմանն է հանձնվում նստարաններով, զրուցարաններով, մարզական գույքով ու խաղային ատրակցիոններով կահավորված հանգստի գոտին: Սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տարածքը վերադարձվել է բնակիչներին և բարեկարգվել: Ծրագրի շրջանակում կառուցվել են նոր ճեմուղիներ, տեղադրվել են նոր եզրաքարեր: Տարածքն ապահովվել է նաև ոռոգման նոր համակարգով, իրականացվել են կանաչապատման աշատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին շրջել է պուրակում և գնահատել կատարված աշխատանքը: Օգտվելով առիթից բակի բնակիչները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին իրենց առաջարկները ևս հաշվի առնելու և ծրագրում ներառելու համար:

Դավթաշենի 3-րդ թաղամասի 24 շենքի բակը ևս, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի բարեկարգ ու նորակառույց հանգստի գոտիների շարքը: Դեռ մարտ ամսին վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակի բարեկարգամն աշխատանքների ընթացքին ու դեռ այն ժամանակ խոստացել էր բնակիչներին անձամբ մասնակցել հանդիսավոր բացմանը: Շուրջ 1400 քմ տարածքում ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեք հանգստի կազմակերպման համար: Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր: Շնորհավորելով բնակիչներին քաղաքապետը հորդորել է խնամքով վերաբերել ու պահպանել բակը՝ հավելելով, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում շարունակվելու է հանգստի գոտիների ստեղծման գործընթացը. «Դավթաշեն վարչական շրջանը պահպանված թաղամաս է և միշտ աչքի է ընկել իր կանաչ տարածքներով: Մյուս վարչական շրջանների համեմատ այստեղ խնդիրներն այդքան էլ շատ չեն, պարզապես պետք է սրտացավություն, որը վարչական շրջանի աշխատակազմի և բնակիչների կողմից տեսանելի է: Անշուշտ, այս տարվա ծրագրերով դեռևս կան կատարելիք աշխատանքներ, սակայն վստահեցնում եմ, որ դրանք մինչև տարեվերջ ամբողջությամբ կհասցնենք ավարտին»,- ընդգծել է քաղաքապետը:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Աղաբաբյան փողոցը Մելքումով փողոցին միացնող նոր ճանապարհի կառուցման շինհրապարակ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ-ի ծրագրի շրջանակում շուրջ 6500 քմ տարածքում իրականացվում են գրունտային ճանապարհի կառուցման և ասֆալտապատման աշխատանքները. «Այս ճանապարհն, ըստ էության, իր հերթին տրանսպորտային հոսքերից կբեռնաթափի նաև Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկը, ինչպես նաև Դավթաշենի Տիգրան Պետրոսյան փողոցն ու կդառնա նաև Դավթաշենի գերեզմանատուն տանող ճանապարհ: Մենք հստակ ծրագրային քաղաքականություն ենք իրականացնում նաև Երևանի մուտքերի բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ: Դավթաշեն վարչական շրջանը ևս Երևան քաղաքի դարպասներից մեկն է համարվում և այս համատեքստում  մենք բարեկարգեցինք նաև Եղվարդի խճուղին, որն արդեն մեկ շաբաթ է հանձնել ենք շահագործման», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնել աշխատանքային շրջայցի արդյունքներից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30