Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կազմակերպած համատեղ հանրահավաքը:
«Մենք այսօր` սեպտեմբերի քսանմեկի նախաշեմին եկել ենք տարբեր անկյուններից` գյուղից, քաղաքից, մտավորական և քաղաքացի, որդեկորույս զինվորի ծնող, պայքարող ակտիվիստ երիտասարդ և ազատամարտիկ` ասելու համար, որ մեր պետականությունը, որը վաղը իր վերականգման քսաներկուերորդ ամյակը կնշի` վտանգի տակ է»,-այս խոսքերով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքը:
Նրա խոսքերով` սա ոչ միայն համազգային տոն է, այլ պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը պատկանում է մեր ժողովրդին.«Ոչ մեկ չի վերցնելու այդ հանձնառությունը, բացի մեր ժողովրդից, սա պետք է լինի վերջին տարին, որ հայ ժողովուրդը տոնում է Անկախության օրը ստրկացման մեջ, սկսելու ենք համազգային բողոքը և տանելու մինչև վերջ» :
Շարունակելով իր միտքը Հովհաննիսյանն ասաց.«Սիրելի հայրենակիցներ բոլորս միասին պետք է ստեղծենք նորարար համազգային մի ճակատ` անկախ քաղաքական և քաղաքացիական պատկանելությունն որպես շարքայիններ և հանուն Հայաստանի պետք է այնպես անենք, որ ով գնաց կեղծիքի ճանապարհով, ով հանցագործ և հակապետական քայլ արեց` հեռանա իր աթոռից:
Կարդացեք նաև
Նրա խոսքով` սա մի ամբողջ ազգի և պետության հրամայական է. «Անհրաժեշտ է` որ ով փետրվար տասնութին կազմակերպեց այդ հանցագործությունը, ով նահանջեց, ով հայ-թուրքական արձանագրությունները, ով խորացրեց մադրիդյան հակապետական սկզբունքները առաջ քաշեց, ով մի քանի օր առաջ որոշեց Հայաստանի ինքնիշխանությունը ուրիշին հանձնել պետք է հեռանա իր աթոռից: Նորություն չէ` ինձնից լավ գիտեք, որ մեր ազատությունը, ինքնիշխանությունը վտանգի տակ է և եթե մենք դուրս չգանք մեր անկյուններից և հզոր բռունցք չստեղծենք ոչ մեկ մեզ չի ներելու մեր պետականության կորստի համար: Եթե համեմատեք այս երեք նախաձեռնությունները դա արդեն Հայաստանի անընտիր, ոչ իրավակարգ իշխանությունների մասնակցության հետևանք է: Ով չմիացավ ազատամարտիկի երիտասարդի, քաղաքացու այս պայքարին զիջում է մեր ազատությունն ու ինքնիշխանությունը, հերթական բռնարարքների` Դմիտրի, Բաբկեն, Տիգրան, ԺՈւԿ անդամ Վիգենի, ով այսօրվա ծանուցումները բաժանելով ենթարկվեց բռնարարքի, դրա համար այսօրվա բողոքը կշարունակվի մինչև հաղթանակ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ ով ճանաչի Հայաստանի շահը Հայաստանի քաղաքացու իրավունքը` ինքը իրենց ռազմավարական գործընկերն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ