Ոչ վաղ անցյալում Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունների բացահայտումը լույս կսփռի պետության թաքնված կետերի վրա, «Հյուրիեթ» թերթին ասել է Մալաթիայի «Զիրվե» հրատարակչության փաստաբան Էրդալ Դողանը, որը նաև եղել է Հրանտ Դինքի գործի փաստաբանը:
Դողանն ասել է, որ «Զիրվե»-ի դատավարությունն առանքայինն է, որը կարող է բացահայտել Թուրքիայի 60 տարվա թաքնված պատմությունը:
««Զիրվե» հրատարակչության գործի բացահայտման դեպքում կերևա Թուրքիայի 60 տարվա պատկերը: Հայտնի կդառնա, թե ինչպես են կառավարություններն ընկել, ինչպես են գործել ազգային կառույցները և ինչպես է կատարվել հոգեբանական քարոզչությունը», – ասել է նա:
2007թ. ապրիլի 18-ին երեք քարոզիչներին՝ գերմանացի Թիլման Գեսկեին և Թուրքիայի քաղաքացիներ Նեջաթի Այդինին ու Ուգյուր Յուքսելին կապել էին «Զիրվե» քրիստոնեական հրատարակության շենքում ու խոշտանգելով՝ սպանել: Դրանից առաջ՝ 2006թ. փետրվարի 5-ին Տրապիզոնում աղոթքի ժամանակ սպանել էին հայր Անդրեա Սանտորոյին, իսկ 2007թ. հունվարի 19-ին սպանել էին «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին:
Կարդացեք նաև
Դողանն ասել է, որ Զիրվեի գործով վերջերս հրապարակված մեղադրականը բացահայտորեն ցույց տվեց, որ հեղաշրջման փորձ արած «Էրգենեկոն» խումբը կազմակերպված ցանց է եղել, որի թիրախները եղել են քրիստոնյաները, հատկապես՝ հայերը. ««Զիրվե»-ի ոճրագործության կառույցը նույնն է, ինչ Դինքի և Սանտորոյի դեպքերում: Կառավարությունը թիրախի տակ է վերցված, և նպատակը քաոս ստեղծելն է», – ասել է նա:
Դողանը պնդում է, որ բոլոր այս գործերը կապ ունեն Հատուկ գործողությունների վարչության հետ, որը 1995թ. սեպտեմբերի 6-7-ը կազմակերպել էր հակահունական ցույցերը:
«1995թ. կառուցվածքը վերամշակվել է 1990-ականներին, ու կազմավորվել Հատուկ նշանակության ուժերի անվան տակ: Խոսքը Թուրքիայի ազգային ռազմավարության և գործողությունների վարչության (TUSHAD) մասին է, Ինչը հստակորեն համեմատելի է Զիրվեի սպանության գործով դատավարության փաստաթղթերի հետ», – ասել է Դողանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ