Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ են տղամարդիկ ժամադրության հասնում ավելի շուտ, քան նշանակված ժամը. Ի՞նչ են ցանկանում իմանալ կանայք տղամարդկանց մասին

Սեպտեմբեր 20,2013 18:05

Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք, թե  ինչ չգիտեն տղաներն աղջիկների մասին, որ կուզենային իմանալ, այժմ խոսում ենք ճիշտ հակառակ երևույթի մասին:

  1. Ինչու՞ են տղամարդիկ ժամադրության հասնում  ավելի շուտ, քան նշանակված ժամը:

  2. Արդյո՞ք տղամարդիկ չեն հոգնում աչքները տասն անելուց, երբ քայլում են իրենց ընկերուհիների հետ, որ հանկարծ  նրանց ոչ մի տղա չնայի:

  3. Շատ տղամարդիկ իրենց ընկերուհիներին դիմում են դեբիլիկ, հիմարիկ անուններով: Ո՞րն է իմաստը:

  4. Ինչու՞ են տղամարդիկ առաջին հանդիպումների ժամանակ գնում ամենաթանկ ծխախոտը, որ երբևէ գնել են իրենց կյանքում: Իսկ հաճախ  իրենց ընկերներից փոխառնում են ժամացույց, շղթա,  հեռախոս կամ որևէ այլ բան:

  5. Ինչու՞ են տղամարդիկ բողոքում, թե կանայք ժամերով հարդարվում են, եթե նրանք  կրկնակի ժամանակ են անցկացնում սափրվելու, հագնվելու, մազերը հարդարելու  օծանելիք ցանելու, կոշիկները փայլեցնելու հարցում:

  6. Ինչու՞ են տղամարդիկ  իրենց ավտոմեքենան սիրում  այնպես, ինչպես իրենց կանանց:

 

Այսպիսի հարցեր հնչեցրին աղջիկների մեծամասնությունը  «Առավոտ երիտասարդականն» անցկացրած «ուսումնասիրության» արդյունքում:

Եղան նաև այլ հարցեր: «Կուզեի իմանալ՝ դժվա՞ր չէ տղամարդու համար քյառթու աղջկա հետ ընկերություն անելը»,-հարցնում է Հռիփսիմեն: Իսկ 18-ամյա  Էլլան զարմանում է ՝ ինչպե՞ս են տղամարդիկ կարողանում ստել  իրենց կանանց «լեվի» գնալիս.  «Հաճախ նրանց դավաճանության մասին կանայք իմանում են տարիներ անց, իսկ սովորաբար չեն են էլ իմանում:  Տղամարդիկ կատարյալ դերասաններ են, արդյո՞ք նրանց խիղճը չի տանջում նման քայլի գնալիս, կամ արդյո՞ք չեն վախենում, որ իրենց արարքը կբացահայտվի»,- հարցնում  է նա:

Ռուսական ժամանցային կայքերից Интересные-факты.com-ը և  Lostfact.com-ը  տալիս են կանանց հարցերի որոշ պատասխանները: Интересные-факты.com-ը  գրում է.  «Տղամարդիկ կնոջն հանդիպելիս նախ նայում են նրա դեմքին, հետո  կրծքերին, ապա ոտքերին: Գեղեցիկ ավտոմեքենան տղամարդկանց հուզում է այնպես, ինչպես մերկ կինը»:

Ռուսական ժամանցային կայքերից Интересные-факты.com-ը և  Lostfact.com-ը  տալիս են կանանց հարցերի որոշ պատասխանները: Интересные-факты.com-ը  գրում է.  https://интересные-факты.com «Տղամարդիկ կնոջն հանդիպելիս նախ նայում են նրա դեմքին, հետո  կրծքերին, ապա ոտքերին: Գեղեցիկ ավտոմեքենան տղամարդկանց հուզում է այնպես, ինչպես մերկ կինը»:

Իսկ Lostfact.com-ը հաղորդում է. «Տղամարդիկ ովքեր ավելի շատ են կարևորում իրենց արտաքին տեսքը, անկայուն են սիրային հարաբերություններում: Տղամարդկանց 30 տոկոսը պատրաստ է ստել սիրելիին, միայն թե նրան ցավ չպատճառի»:

 

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30