Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կգումարի աշնանային նստաշրջանի առաջին նիստը:
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացավ հանձնաժողովի կայքէջից, օրակարգում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության սեպտեմբերի 9-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:
Կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը:
Դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ա/Ճ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար:
Կարդացեք նաև
ԹԻՀԿ-ն գտնում է, որ, ի լրումն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արգելքի խախտման, օրենսդրական և ձեռնարկատիրական գործունեության զուգակցումը հիմնավոր կասկածներ է առաջացնում պատգամավորի կողմից պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի օգտագործելու և շահերի բախման ռիսկերի հնարավորությունները մեծացնելու վերաբերյալ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում