Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնը Գերմանիայի Նոյենհաուս քաղաքի «Օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպության կողմից ռեանիմոբիլ է նվեր ստացել։ Մեքենան կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ մանկահասակներին առաջին անհապաղ բուժօգնությունը ցուցաբերելու համար։
«Ռեանիմոբիլ, իհարկե, ունեինք, սակայն այս մեկը ավելի համալիր է, արդիականացված ու հագեցած անհետաձգելի բժշկական օգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ «Սուրբ Աստվածամայրը» համապետական նշանակության բժշկական կենտրոն է, քանի որ մանկական բուժօգնության ծանրալուրություններ կան, որ միայն մեր կենտրոնն է իրականացնում։ Այս տեսանկյունից՝ ցանկացած այսօրինակ արդիականացում, ձեռքբերում շատ մեծ նշանակություն ունի, քանի որ շատ դեպքերում կարիք է լինում ծանր վիճակում գտնվող հիվանդներին նույնիսկ մարզերից մեր կենտրոն տեղափոխել, այն էլ համապատասխան մասնագետների՝ ռեանիմատոլոգների, նեյրովիրաբույժների ուղեկցությամբ»,– նշել է Սուրբ Աստվածամայ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։
Ռեանիմոբիլը Գերմանիայից Հայաստան տեղափոխել, ապա բժշկական կենտրոնին հանձնել է Նոյենհաուսի քաղաքապետ Յոհան Արենդսը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն