Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցը և Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը քիչ առաջ այցելեցին ձերբակալվածների պահման վայրում գտնվող Վոլոդյա Ավետիսյանին: Նրա հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում Վ. Ավետիսյանը որևէ բողոք չներկայացրեց, նշեց, որ ձերբակալումը կապ չունի իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ և հավաստիացրեց, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացան ձերբակալման արձանագրությանը, մնացած փաստաթղթերին՝ փաստելով դրանց իրավաչափությունը: Միաժամանակ Վ. Ավետիսյանին պարզաբանեցին իր իրավունքները և առաջարկեցին անհրաժեշտության դեպքում դիմել Պաշտպանի աշխատակազմ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան