Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսային միությանը միանալը չի՞ վտանգում մեր անկախությունը

Սեպտեմբեր 20,2013 16:38

«Անկախության տարիների ամենամեծ արժեքը, որ ձեռք է բերել Հայաստանը, հայոց ազգային բանակի ստեղծումն էր, որը մեր անվտանգության երաշխիքն է»,-այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում անդրադառնալով անկախության 22 ամյակին՝ ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը` հավելելով, որ այս ընթացքում ունենալով որոշակի ձեռքբերումներ, կապված՝ խոսքի ազատության, ժողովրդավարության հետ, այնուամենայնիվ, առկա են մի շարք խնդիրներ, որը բնորոշ է յուրաքանչյուր երկրի: «Այսօր գոյություն ունեցող արտագաղթի երեւույթը, սոցիալական բեւեռացման հանգամանքը, ինչպես նաեւ աղքատության գործոնը, ազգային գաղափարախոսության բացակայության հանգամանքը, կոռուպցիան: Սրանք խնդիրներ են, որոնց հաղթահարման ուղղությամբ քայլեր արվում են, բայց այդ բնագավառների թերությունները դեռեւս ակնհայտ են»,-ասաց նա:

ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանն էլ, կարեւորելով օրվա խորհուրդը ասաց, որ ունենք պետականությունը, որը ամեն օր և ամեն ժամ զարգացման ճանապարհին է: «Պետականությունը ազգերին և ժողովուրդներին հենց այնպես չի տրվում և ազգերն ու պետությունները ստիպված են եւ պարտավոր են այն զարգացնելու»,-ասաց Եղիազարյանը` հավելելով, որ գերխնդիրը անկախության պահպանման եւ հետագա զարգացման համար եղել եւ մնում է մեր բնակչությունը, որը պետք է մնա իր տարածքում` չբռնելով արտագաղթի ճամփան:

«1918 թվականին, երբ հաղթանակներ տարանք, թվում էր թե բոլոր խնդիրները լուծելի են, բայց շատ արագ պարզվեց գլխավոր խնդիրը` բնակչության պակասը: Առաջին անկախության անկման գլխավոր խնդիրը բնակչության պակասն էր: Պետության կայացման, սահմանների պահպանման համար տեսանք, որ բնակչությունը պարզապես բավարար չէր: Պատմության դասերից մեկը սա պետք է լինի, որ ձեռք առնվեն միջոցներ երկրի բնակչությանն իր սահմաններում պահելու համար»,-ընդգծեց Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի Մաքսային միությանը միանալուն, ապա բանախոսներն այս պարագայում անկախությանը վտանգող որեւէ բան չեն տեսնում: «Անկախության վտանգի գործոն այստեղ չկա: Որոշակի տնտեսական կապեր կան և այդ կապերի դեպքում առավելություններ կան: Ամեն մի երկիր առաջնորդվում է իր շահերով և մենք էլ պետք է առաջնորդվենք մեր ազգային շահերով: Իմ կարծիքով Եվրոպայի հետ կապը կշարունակվի»,-ասաց Էդիկ Մինասյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելիներս իմ կարծիքով դուք չեք պատկերացնում արտագաղթ կոչված խնդրի ամբողջ խորությունը.մոտավորապես 20 տարի հետո հայազգի զորակոչաին տարիքի տղաների 70% այլ երկրի քաղաքացիներ կլինեն քանի վոր այսօր նրանց ծնողները ստիպված հեռանում են հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30