Ռուս թոփ-մոդել Նատաշա Վադյանովան այնպիսի բնական ու կատարյալ դիմահարդարմամբ է հայտնվում հասարակության աչքում, որ lady.mail.ru-ի բյութի-խմբագիր Դաշա Ռոժկոն չի դիմացել եւ խնդրել է «Ավեդա» ապրանքանիշի դիմահարդարման գլխավոր մարզիչ Մարիա Վիրխիզտյուկին կրկնել նույն դիմահարդարումն իր համար: Հայտնում է լրատվամիջոցը:
Ներկայացված տեսանյութում Մարիան ցույց է տալիս աչքերի եւ ունքերի հարդարում, որով կարելի է մասնակցել ինչպես տարբեր միջոցառումների, այնպես էլ գնալ աշխատանքի: