Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրաասենյակը այսօր՝ 2013թ. սեպտեմբերի 20-ին Ազգայի ժողովին ուղղված նամակներից ստացավ ևս մեկի պատասխանը: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից ուղարկված պատասխան նամակում չկար «Դուք կողմ եք Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ» հարցի պատասխանը:
Նամակում կատարվել էր tert.am լրատվականին Կարեն Կարապետյանի տված հարցազրույցի հղումը, որում նա ասել է. «՚Իմ խորին համոզմամբ, Մաքսային միությանն անդամակցումը որևէ կերպ չի ենթադրում Եվրոպայի հետ հարաբերությունների կամ համագործակցության սառեցում, առավել ևս՝ խզում: Ի վերջո, Հայաստանը Արևելյան գործընկերության անդամ է և, իմ կարծիքով շարունակելու է ասոցացման և երկխոսության գործընթացները՝ հատկապես հասարակական, քաղաքական ոլորտների կատարելագործման ու զարգացման, ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, ինչպես նաև արժեհամակարգերի ակտիվ փոխանակության տեսակետից: Մեր երկրի դիրքորոշումը հստակ է, և հստակորեն բխում է ՀՀ շահերից, կարծում եմ՝ ԵՄ դիրքորոշումը ևս պետք է շահագրգիռ լինի հարաբերությունների զարգացման ու խորացման հարցում, իսկ թե ինչ կարծիք ունեն առանձին եվրոպացի փորձագետներ կամ գործիչներ, իրենց իրավունքն է»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրաասենյակ