Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ ՀՀԿ-ական ավագանիներին. «Թող իրենք «վայելեն»…»

Սեպտեմբեր 20,2013 15:45
anahit baxshyan

«Իրենք նման հայտարարություններով եւ մեկնաբանություններով հաստատում են, որ մեր՝ «Բարեւ Երեւանի» ներկայությունն, իրենց պետք է օրինականացնելու համար իրենց անօրեն քայլերը, որպեսզի մեզ էլ ներքաշեն այդ պատասխանատվության մեջ»,- Aravot.am-ին այսպես արձագանքեց ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարություններին: Հիշեցնենք, որ երեկ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Վահե Նիկոյանն ու Նաիրա Նահապետյանն արձագանքել են այն փաստին, որ ավագանու ԲՀԿ-ն ու «Բարեւ Երեւան» խմբակցությունները մաս չեն կազմելու Երևանի քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղեվարձի ուսումնասիրման և քննարկման հետ կապված ձևավորվող հանձնաժողովի կազմում: 

Ըստ հայտարարության հեղինակների , սա «ևս մեկ անգամ ապացուցեց վերջիններիս ձեռնպահ կարգավիճակը և պատեհապաշտ վերաբերմունքը երևանցիներին հուզող հիմնախնդիրների լուծման հարցում»։

Տիկին Բախշյանը ՀՀԿ-ի ներկայացուցիչներին հորդորում է երբեք չխոսել պատասխանատվության մասին, առավել եւս չասեն, որ իրենք ինչ-որ պատասխանատվություն են կրում՝ ելնելով երեւանցիների շահերից: «Մենք երեւանցիների շահերից ելնելով՝ այսօր այդ որոշումների օրինականությունը վիճարկում ենք դատարանում եւ ապացուցելու ենք, որ այդ որոշումների տակ եղած իրավական փաստաթղթերում որքան անօրինականություն ու կեղծիք կա: Իրենք չեն ուզում, որ մենք դա անենք, այլ ուզում են, որ մասնակցենք այդ անօրեն, կարգավիճակ չունեցող մի հանձնաժողովի աշխատանքներին, որի լիազորությունները եւ որոշումներ կայացնելու կարգն այդպես էլ չգիտենք»,- ասաց Անահիտ Բախշյանը հավելելով. «Թող իրենք «վայելեն» այդ պատասխանատվության չհիմնավորված զգացումը ու պատասխան տան ժողովրդին այն մասին, թե ինչպե՞ս տրանսպորտի վարձավճարների բարձրացման մասին որոշում կայացրեցին: Դա էլ թող իրենց խղճին մնա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30