Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնա Յուզբաշյան. «Ես չեմ փախել»

Սեպտեմբեր 20,2013 15:38

Սիրված երգչուհի Էռնա Յուզբաշյանը կրկին Հայաստանում է: Նա սեպտեմբերի 24-29-ը կայանալիք «Երաժշտության շաբաթ Երեւանում» ծրագրի շրջանակներում կներկայանա հայ հանդիսատեսին:

Aravot.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ համագործակցության առաջարկը ստացել է Մոսկվայում՝ իր սան Էմիլ Կարատից:

Սեպտեմբերի 28-ին Էռնա Յուզբաշյանը կկատարի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի այն երգերը, որոնք իր այցեքարտն են  համարվում, վստահ է, որ  «У песни тоже есть душа»  խորագրով համերգին մեծ թվով ունկնդիրներ կլինեն:

Նկատի ունենալով ներկայիս ստեղծագործական ազատությունները՝ Էռնա Յուզբաշյանից հետաքրքրվեցինք՝ եթե ժամանակին այսքան հնարավորություններ լինեին Հայաստանում, ինքը կմեկնե՞ր ԱՄՆ:  «Ես չեմ փախել Հայաստանից, չե՛մ հեռացել, ինչ է, թե մութ էր, հոսանք ու գազ չկար: Ուղղակի ես հանդիպել էի իմ սիրած մարդուն, ու իմ սիրտն ու հոգին  այնտեղ էին»,-պատասխանեց երգչուհին:

Հիշեցնենք, որ 1994-ից  նա հաստատվել է ԱՄՆ-ում, սակայն  հաճախ է  լինում հայրենիքում անձնական եւ ստեղծագործական այցերով:

Էռնա Յուզբաշյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30