Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաղվանից 6 թերթեր լույս են տեսնելու՝ առաջին էջում մեկ նախադասությամբ

Սեպտեմբեր 20,2013 15:23

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դատախազության առջեւ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիային անդրադարձավ Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանի որոշմանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ դատավորը դարձյալ մերժեց ՀԱԿ ակտիվիստների պաշտպան Մուշեղ Շուշանյանի հերթական միջնորդությունը՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու, որի տակ ստորագրել էին 110 հայտնի անձինք:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Բոլորին պարզ է, որ խնդիրն իրավական հարթության մեջ դրված չէ, սա բռնապետության կամայականությունն է: Բոլորին հասկանալի է դառնում, որ մենք գործ ունենք դասական քաղբանտարկյալի հետ: Եթե առաջ դա մենք էինք ասում, հիմա ամբողջ հասարակությունն է դա պնդում: Դա, ըստ էության, ապտակ է մեր հասարակությանը, բոլոր այն մարդկանց, ովքեր ստորագրել են անձնական երաշխավորությունը, աջակցել են այդ նախաձեռնությանը: Նման ապտակ մենք կարո՞ղ ենք մարսել: Մեր հասարակությունը նման ապտակ չի ընդունի, չի մարսի եւ կպայքարի մինչեւ վերջ՝ ավելի ոգեւորված: Քանի որ վիրավորվածը հասարակությունն է, հասարակությունն էլ հենց գտնելու է ադեկվատ պատասխան:

Ես առաջարկում եմ Հայաստանում ստեղծել Տիգրան Առաքելյանի պաշտպանության կոմիտե՝ մասսայական մի կազմակերպություն: Ցանկացած մարդ ընդամենը ստորագրելու է հետեւյալ նախադասության տակ՝ «Մենք ճանաչում ենք Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ եւ պահանջում ենք անհապաղ ազատել նրան»: Պետք է դրա տակ ստորագրել եւ դառնալ կոմիտեի անդամ: Սա ՀՀ-ում լինելու է ամենամասսայական կազմակերպությունը»:

Լեւոն Զուրաբյանը համաձայնություն է ձեռք բերել մի շարք թերթերի խմբագիրների հետ, որոնք վաղվանից սկսած խոստացել են առաջին էջում զետեղել Տիգրան Առաքելյանին քաղբանտարկյալ ճանաչելու այդ նախադասությունը: Այս պահին 6 թերթեր են («Չորրորդ ինքնիշխանություն», «Առավոտ», «Ժողովուրդ», «Հրապարակ», «168 ժամ», «Ժամանակ») համաձայնել հրապարակել այդ նախադասությունը:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30