Այսօր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ՀՀԿ-ական
պատգամավոր Նահապետ Գեւորգյանի` Նավոյի պատճառով, Տերյան 83 հասցեում գտնվող մի ամբողջ շենք հոսանքազրկվել է եւ բնակիչները ժամերով մնացել են առանց լույսի:
Ճիշտ է, այս պահին վթարը ժամանակավորապես վերացված է, բայց դեռեւս հիմնավոր նորոգված չէ հոսանքալարի այն հատվածը, որը սպասարկում է այդ շենքը:
Ըստ տեղեկությունների. վթարը տեղի է ունեցել պատգամավորին պատկանող ավտոտնակում, որտեղ, հավանաբար, ինչ-որ աշխատանքներ են իրականացվելիս եղել, ինչի հետեւանքով էլ շենքը սնուցող հոսանքալարը վնասվել է:
Կարդացեք նաև
Այս պահին «Հայէլցանցերն» ուսումնասիրում է վնասի առաջացման պատճառներն ու հաշվարկում` վթարի հասցրած վնասները եւ եթե հաստատվի, որ հենց պատգամավորի մեղքով է դեպքը տեղի ունեցել, Նահապետ Գեւորգյանը պետք է սեփական ծախսերի հաշվին հոսանքագիծը վերանորոգի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ