Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալը դիմել է ՀՀ նախագահին, պատասխանել է համայնքապետը

Սեպտեմբեր 20,2013 14:54

«Մանուկ Երեւանսկի» անունով հայտնի, կոնդեցի Մանուկ Հովիկյանի խնդրին մենք անդրադարձել ենք այն ժամանակ, երբ նա վերադարձել էր Ռուսաստանի Դաշնությունում ազատազրկման վայրից:

Մանուկը 1997-2005թթ. դատապարտվել էր երկարատեւ՝ 10 տարվա ազատազրկման՝ զենք-զինամթերքի ապօրինի ձեռքբերման, կազմակերպման համար: Մանուկի ասելով, զենքը բերվել էր Հայաստանի համար:

Նրա դեմ ցուցմունք էին տվել 17 անձ:

Մանուկը եկել է Հայաստան, հայտնաբերելով, որ իր պապենական՝ Կոնդի Չկալովի  տունը  քանդել են, դրա փոխարեն կառուցել են այլ շինություն:

Ում բողոքել էր, որ ժառանգություն ստացած տան փոխարեն փոխհատուցում տրամադրեն, կամ վերադարձնեն իր բնակարանը, ասել էին՝ շանտաժ ես անում, վախեցրել էին, այն ժամանակվա ոստիկանապետ Հովիկ Թամամյանն էլ ասել էր.«թաղապետն է կերել՝ գնա բողոքի»: Մանուկին գրանցել էին Իսրայելյան- 41 ՝ ՀՀ ոստիկանության հասցեում:

Մանուկ Հովիկյանն ընկել էր դռնեդուռ, էլ արխիվ, էլ թաղապետարան, էլ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, լրատվամիջոցներ:

Մինչ օրս Մանուկը փողոցում է, ձեռքին ունենալով Ազգային արխիվի հետեւյալ տեղեկանքը. «1940թ. ԽՍՀՄ քաղաքացիություն ընդունած անձանց ցուցակում գրանցված են Ազնիվ Հովիկյանը, Մեսրոպ Հովիկյանը՝ հայրը, եղբայրները»:

Մանուկի 1896թ. ծնված տատը եւ պապը՝ Մանուկը, որին կոնդեցիներն ասել են «Քավոր Մանուկ», 1920 թվականից բնակվել են Չկալովի -5 հասցեում:

Նախկին դատապարտյալը դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ընտանեկան նպաստ ստանալու համար:

Պահանջել են մշտական կացարանի հասցեն, անհատական տվյալները:

«Մշտական բնակության հասցեն, կացարանը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել համայնքային տեղական ռեգիստրին, որտեղ է գտնվում նրա կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում»,-հայտնել էին նախարարությունում:

Մանկուց հաշմանդամ. երրորդ խմբի հաշմանդամ  Մանուկն ասում է, որ իր անհատական տվյալն այս է՝ ստանում է հիվանդության համար 14 800 ՀՀ դրամ, գումար չլինելու պատճառով հորը թաղել են եկեղեցուց եւ «համակարգչի էկրանի» չափ բետոնե քար է կարողացել դնել հոր հողաթմբին, եւ որ դեռ անօթեւան է:

Մանուկ Հովիկյանը դիմել էր ՀՀ նախագահին, որն էլ նամակը հասցեագրել էր Արաբկիր թաղային համայնքի ղեկավարին: Վերջինի գրությամբ հայտնվել էր.«Ձեզ որեւէ կացարանով ապահովելու վերաբերյալ ՀՀ նախագահին հասցեագրված դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ Արաբկիր համայնքում չսեփականաշնորհված ազատ բնակֆոնդի, ինչպես նաեւ հանրակացարանային բնակելի տարածքների բացակայության պատճառով ներկայումս ձեր խնդրանքը բավարարելու հնարավորություններ չկան: Ազատ բնակելի տարածքի առկայության դեպքում, Ձեզ որեւէ կացարան տրամադրելու հարցը քննարկելու եւ լուծում տալու համար»:

Տեղական չինովնիկների «մարդասիրական» պատասխաններից դատապարտվածը դիմել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակին:

Գրասենյակի մարդու իրավունքների գծով պատասխանատուն պատասխանել էր. «ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մանրազնին ուսումնասիրել է Ձեր կողմից ներկայացրած դիմում-բողոքը: Ցավոք , պետք է տեղեկացնենք, որ ներկայացված գործը չի հանդիսանում գրասենյակի իրավասությունը: Պետք է նշել, որ գրասենյակը հետեւում է մարդու իրավունքների առանձին դեպքերի, որոնք նախատեսված են կազմակերպության գործունեության շրջանակներում: Շնորհակալություն ըմբռնման համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Չգիտեմ ավելի չիշտ… ոնց արտահայտեմ, այն սրիգաների մասին, որ իմ տան փողը կերելեն, Պապուցս և Հորից ժառանգած. ՈՒ մինչ այսորս, չկա մի իրավական գործող մարմին… որ անոթևան Մարդու! Իրավունքները պաշպանի… վերադարցնի, հատկացնի համապատասխան գումար, փողհատուցյուն բնակարան գնել համար… ինչը օրենքի սահմանումա. Կամ այտ բարեգործական, կառույցները ումեն ոգնում??? ոչմի անգամ չեմ տեսել, ու չեմ լսե, որ մի բարեգործական մարմին, 20-տարվամեջ, օգնի իմ ընտանիքին.

  2. SerVol says:

    Եղունգ ունես, գլուխդ քորի:
    ՀՀ-ում ոչ մի արդարության չես հասնի…..Շատ բան կարելի է գրել, իմաստ չկա….

    • Հա ըտենցա… բայց պետկա, մի մարդ լինի, նույժելի մարդկային հատկությումերը վերացելա? բա լավ էտ բարեգորձները ումեն օգնում, որ պիտի մեզ չոգնեն, ես իմ փայնեմ ուզում, ինչ ժառանգվածա պապուցս. իրանցից ողորմություն չեմ ուզում… կարողա դրանք սովիստ չունեն, կորցնելու բան չունեմ, կորցրածս պիտի հետ բերեմ… չեմ ուզում հավատամ որ հայաստանում մարդ չի մնացել. Աստված մի դուռը փագումա, մյուս դուռը բացումա… եթէ երկուսյու կեսենք մնացէ, ուրեմն երորդնել կքթնվի… որ մարդա մնացէ, սովիստը չի ծախե թուրքերին.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30