«Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բարձր դիվանագիտական հարաբերություններ կան: Հայաստանի անկախությունից հետո երկու երկրներ փոխանակեցին դիվանագիտական դռների բացումը: Եգիպտոսի ժողովուրդը տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին՝ ճնշումները կշատանան Եգիպտոսում, որպեսզի ընդունվի ցեղասպանությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Եգիպտոսից ժամանած խմբից լրագրող, միջազգայնագետ Հազեմ էլ Մալլահը:
Հեռուստալրագրող Մոհամեդ Մանտուրի համոզմամբ՝ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները պատմական եւ բարեկամական են, հայ համայնքը երկար ժամանակ է՝ ինչ ապրում է Եգիպտոսում, սակայն շատ եգիպտացիներ տեղյակ չէին ցեղասպանության մասին: Բազմաթիվ լրագրողներ կարծիք հայտնեցին, որ պետք է համագործակցել Հայաստանի հետ եւ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, եւ ծանոթացնել եգիպտացիներին ցեղասպանության հարցի հետ.
«Կառավարությունը նախքան որոշում ընդունի, պետք է ժողովուրդը տեղյակ լինի, ճանաչի ու հստակ իմանա ցեղասպանության մասին: Ինչ վերաբերում է պաշտոնական կարծիքին, դրան անդրադառնում են դիվանագետները, իսկ ժողովրդին մենք ծանոթացրեցինք հայերի ցեղասպանության հետ: Մի շարք փաստաբաններ համագործակցում են հայ համայնքի հետ, դիմել են արդարադատությանը, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Սա մարդկային հարց է, եւ իրական քայլ դեպի առաջ»:
Մշակութային լրագրող Ալլա էլ Տիի պնդմամբ՝ Թուրքիան մեծ սարսափ է ապրում այն փաստից, որ կարող է Եգիպտոսը ընդունել Հայոց ցեղասպանությունը: Եգիպտոսը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը, ինչ որ տեղի է ունենում Եգիպտոսում, Թուրքիան ճիշտ չի ներկայացնում: Եգիպտացի հասարակ քաղաքացին տեղյակ չէ հայ ժողովրդի մասին:
Կարդացեք նաև
Եգիպտոսի մշակույթի նախարարության աշխատակից Ահմէդ էլ Ֆարրայի համոզմամբ՝ իրենց նպատակն է ամրապնդել հայերի եւ եգիպտացիների միջեւ հարաբերությունները: Ինչ կատարվում է Եգիպտոսում, դա հեղափոխություն է, այլ ոչ թե հեղաշրջում: Թող բոլորը տեղեկանան, որ Եգիպտոսում առաջին վարչապետը քրիստոնյա հայ է եղել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ