Սեպտեմբերի 26-ից կինոսերների դատին է հանձնվելու «VA-բանկ» ֆիլմը, որի գլխավոր հերոսները Բեն Աֆլեքն ու Ջասթին Թիմբերլեյքն են: Վերջինս մինչ ֆիլմի պրեմիերան Մոսակվայում հարցազրույց է տվել 7days.ru ռուսական լրատվամիջոցին, որից մի փոքր հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
-Ֆիլմում ստիպված եք եղել վերածվել մի մարդու, ով պրոֆեսիոնալ օն-լայն փոկեր խաղացող է: Իսկ կյանքում Դուք ազարտին տրվու՞մ եք, հաճա՞խ եք ստիպված լինում գնալ «վա-բանկ»:
Չեմ կարող ասել, որ ես մեծ խաղացող եմ, բայց կարծում եմ՝ ցանկացած ընտրություն ռիսկ է պահանջում: Այդպես էլ պետք է լինի, պետք է փորձես ինքդ քեզ: Հատկապես իմ մասնագիտության պարագայում: Պետք է մտածել մինչեւ որոշում կայացնելը, բայց եթե որոշումն արդեն ընդունել ես, պետք է գնալ «Վա-բանկ»: «VA-բանկ»-ը ֆիլմ է մեծ փողերի մասին: Փողը տալիս է իշխանություն, կին: Տղամարդկանց համար սա առավել կարեւոր է:
-Իսկ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը փողի նկատմամբ:
Կարդացեք նաև
Գուցե ես այն մարդը չեմ, ում պետք է տալ այս հարցը: Դեռ մանկությունից ինձ հետաքրքրել են միայն երկու բան՝ երաժշտությունը եւ կինոն: Փողը չի կարող իմ երաժշտությունը ավելի լավը դարձնել եւ չի օգնի ինձ դառնալ լավ դերասան, իսկ ինձ համար միշտ կարեւոր է եղել կատարելագործվել այս երկու բնագավառներում: Ծնողներս ինձ միշտ ասել են, որ եթե լավ աշխատես, կունենաս հաճելի կյանք, բայց դա քեզ չի երջանկացնի: Ես կարծում եմ՝ պետք է զբաղվել նրանով, ինչը քեզ կերջանկացնի, կդարձնի արժանի երջանկության համար: Փողը կարող է օգնել, բայց երջանիկ կարող ես լինել միայն սեփական ձգտումով:
Ֆիլմում Ձեր հերոսը կարողանում է մանիպուլիացիայի ենթարկել մարդկանց, կարդալ նրանց մտքերը, իսկ Դու՞ք:
Չգիտեմ՝ արդյոք կարողանու՞մ եմ դա անել, բայց համաձայն եմ, որ այդ բիզնեսում երկար մնում են միայն խելացի մարդիկ:
Ափսոսո՞ւմ եք, որ դերասանի մասնագիտական կրթություն չեք ստացել, թե՞ դուք էլ, ինչպես հիմա շատերը, համարում եք, որ այն պարտադիր չէ:
Երբեմն ես մտածում եմ այդ մասին եւ ինքս ինձ ասում, որ ինչ-որ մի օր ես կգնամ քոլեջ եւ ինչ-որ նոր բան կսովորեմ, այն չէ, ինչով որ զբաղվում եմ արդեն 22 տարի: Դա լավ կլիներ: Իսկ ընդհանրապես ես չեմ ափսոսում: Ինձ դուր է գալիս այն, ինչ հիմա ես անում եմ:
Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ.