Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուսահատված վազաշենցիները նամակ են գրել կառավարությանը

Սեպտեմբեր 20,2013 14:26

Այդպես էլ չեն հայտնում խոզերի անկման պատճառը

  «Առավոտի» թղթակցին է  դիմել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ  Հովիկ Ավագյանը: Նա հայտնեց, որ այս տարվա հուլիսի վերջին սատկել են  իր խոզամայրը եւ 3 հատ 5 ամսական խոզ, որոնցից յուրաքանչյուրը 30 կգ  քաշ ուներ: Նրա խոսքերով` 15 խոճկորով ծանրած խոզամայրը 5 օր հետո պետք է ծներ:  Ավագյանի վկայությամբ ` գյուղապետարանի եւ Տավուշի մարզպետարանի աշխատակիցները եկել, տեսել, գրանցել են իր սատկած խոզերը, սակայն` ինքը ոչ մի աջակցություն չի ստացել: Հովիկ Ավագյանն ասաց, որ ինքը վիրավորվել է  հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ, սակայն դա եւս  պատկան մարմինների կողմից անտեսվել է: Իր խոսքերով` 2000 դոլարի վնաս կրած Հ. Ավագյանը եւ եւս 15 վազաշենցի նամակ են գրել կառավարությանը, պահանջելով փոխհատուցում աֆրիկյան ժանտախտից սատկած խոզերի համար:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանն ասաց, որ ինքը  գյուղում անկված 150 խոզերի ակտ է ներկայացրել կառավարություն, որից հետո գյուղում եւս 30 խոզ է սատկել: Գյուղապետն ասաց, որ ինքը խոզերի անկման հարցով դիմել է  գյուղատնտեսության նախարարին, սակայն մերժողական պատասխան է  ստացել:  Բադիրյանն ասաց, որ պաշտոնապես չեն հայտնում, թե գյուղի խոզերը աֆրիկյան ժանտախտի՞ց, թե՞ մեկ այլ հիվանդությունից են սատկել, ինքն էլ արդեն հոգնել է սույն խնդիրը կառավարությանը ներկայացնելուց:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30