Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը Անկախության հռչակագիրը նվիրեց 1.am-ի 22-ամյա լրագրողուհուն

Սեպտեմբեր 20,2013 14:07

«1991 թվականին, երբ Անկախության հանրաքվեն պիտի լիներ, պատկերացրեք՝ 700 հազար անտուն մարդ,  ավիրված աղետի գոտի, էներգիա չկար, ճանապարհներ չկային, հեռուստատեսություն չկար, ոչ մի հաղորդակցության հնարավորություն չկար… ոչ մի բան չկար: Բայց 2 մլն 42 հազար մարդ այդ ծանր վիճակում եկավ եւ «Այո» ասաց անկախությանը»,- այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված ասուլիսում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հիշելով այն ժամանակների ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ փախստականներ, երկրաշարժից հիմնահատակ ավիրված աղետի գոտի, փլուզման եզրին կանգնած ՍՍՀՄ, պատերազմի շեմին կանգնած Հայաստան, պարոն Մանուկյանը նաեւ հիշեց այն ոգեւորությունը, այն պոռթկումը, այն հոգեւոր վերելքը, որում գտնվում էր Անկախությունը նվաճած հայ ժողովուրդը, երբ ընդամենը տաս հազար մարդ էր դեմ քվեարկել անկախությանը. «Քվեաթերթիկները անսահման էին, համարակալած չէին, որովհետեւ 1991 թվականին ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ քվեաթերթիկ կարելի է գողանալ, լցոնել կամ քվեաթերթիկի համար փող տալ, դա լրիվ ուրիշ բարոյական դաշտ էր: Հրաշք էր, աստվածային բան էր, երբ ամեն քաղաքացի ինքն իրեն զգում էր իր երկրի տերը, երկրի ճակատագիրը որոշող մարդ»: Այս խոսքերի հետ պարոն Մանուկյանը «Հայացք» ակումբում գտնվող լրագրողներին, որոնց թվում կային նաեւ 1991-ի հանրաքվեի ժամանակ դեռեւս չծնվածներ, ցույց տվեց հանրաքվեի «Այո» նշումով քվեաթերթիկը:

Իսկ օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդում իր ընթերցած Անկախության հռչակագրի մագաղաթյա մի օրինակ պարոն Մանուկյանը նվիրեց ներկաներից ամենաերիտասարդին՝ նկատելով, որ 1.am-ի լրագրողի ձեռքում՝ տարիքի բերումով, այդ մասունքը ավելի երկար կմնա:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30