«Դիարբեքիրի քաղաքապետի հետ բազմիցս հանդիպել եմ, խոսել տարբեր առիթներով, վերջինը հուշարձանի բացման ժամանակ էր: Դիարբեքիրի քաղաքապետն ասում է` մենք դեմ ենք մեր պապերին, որոնք մասնակցել են հայերի կոտորածին ու նաեւ այնտեղ շատերն ասում են, որ շնորհակալ են նրանցից, որոնք փորձել են օգնել հայերին»,- Այսօր «Արմատ» ակումբում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Նրանց մոտ ներքին խղճի խայթը կա, հայերի նկատմամբ անեծքից պրծնելու զգացողություն կա ու օրինակ, եկեղեցին նորոգելով, կարծես փորձում են իրենց խիղճը վերանորոգել»,- ավելացրեց թուրքագետը, նշելով, թե այնտեղ ասում են՝ մենք դեռ չենք վայելում հայերի հողերը…
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ