Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խորհրդակցություն Ժնևում Սիրիայի խնդիրների վերաբերյալ

Սեպտեմբեր 20,2013 14:02
mayr ator

Սեպտեմբերի 18-19-ը Ժնևի Բոսեի էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ խորհրդակցություն Սիրիայի խնդիրների վերաբերյալ` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կողմից, որին իրենց մասնակցությունը բերեցին ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Սիրիայի և Իրաքի ներկայացուցիչները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ խորհրդակցությանը մասնակցեցին ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:

Խորհրդակցության արդյունքում ժողովականներն արձանագրեցին, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և հարկ է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն ստանձնի բռնությունների կասեցման համար` ձեռնարկելով խաղաղության հաստատմանն ուղղված միջոցներ:

Հանդիպման ժամանակ նաև կոչ արվեց Եկեղեցիների առաջնորդներին` միջնորդել պետությունների ղեկավարներին` ջանքեր գործադրելու Սիրիայում խաղաղության վերահաստատման համար:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30