Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիարբեքիրում բացվել է «Համատեղ խղճի հուշարձան»

Սեպտեմբեր 20,2013 13:57

Այսօր «Արմատ» ակումբում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը խոսեց սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի մոտակայքում բացված Ցեղասպանության զոհերի հուշարձանի մասին:

Անդրանիկ Իսպիրյանը տեղեկացրեց, որ դեռեւս երկու տարի առաջ հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դիարբեքիրի քաղաքապետը հայտարարել է, որ կուզենա, որպեսզի մի  հուշարձան լինի ու նաեւ ասել՝ երբ գա Երեւան, պետք է այցելի ցեղասպանության թանգարան եւ Երեւանի ռադիո. «Նրա այդ հայտարարությունից հետո երկու տարի է անցել ու երկու տարի անց սկսվեց հուշարձանի կառուցման աշխատանքները: Որոշում կայացվեց ստեղծել հուշարձան, սկզբում համարելով այն՝ «Համատեղ ցավերի հուշարձան», հետո անվանումը փոխվեց, դարձավ «Համատեղ խղճի հուշարձան»` նվիրված կոտորված հայերին, հրեաներին, քրդերին, եզդիներին… »,- տեղեկացրեց Իսպիրյանը:

Անդրանիկ Իսպիրյանը հավելեց, որ բացվածը ցեղասպանության հուշարձան չէ, նրա վրա նման բան գրված չէ ու դա մեզ բավարար չէ:

«Դիարբեքիրի իշխանությունները առնչություն չունեն թուրքական իշխանությունների հետ»,-  նման տեսակետ հայտնեց  Անդրանիկ Իսպիրյանը, ավելացնելով, որ օրինակ, Սուրի քաղաքապետը, որը անձամբ այդ արձանի ստեղծման հեղինակն է, նրա վրա 70 քրգործ կա հարուցած, իսկ որդին` պայքարում է Անկարայի դեմ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30