Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային խումբը կատարել է կոպիտ խախտումներ

Սեպտեմբեր 20,2013 13:56

Շարունակելով Ամալյա Գալուստյանի՝ Մոլդովական 70/1  հասցեում գտնվող հանրակացարանային շենքի 627 եւ 628 սենյակներից մեկի՝ միայն  թիվ 627 -ի  հանձնման վերաբերյալ դատական նիստերի լուսաբանումը, «Առավոտը» տեղեկացավ, որ նա եւս մեկ հայցով գործը բողոքարկել է Հայաստանի վարչական դատարան: Այս անգամ նա բողոքում է  փախստականներին հանրակացարանում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի դեմ:

Հայցադիմումի պահանջն է՝ առոչինչ ճանաչել կայացրած վարչական ակտը, ըստ որի՝ Ամալյան պետք է հանձնի հանրակացարանի մեկ սենյակը: Փաստացի՝ ՀՀ ՏԿՆ ՄՊԾ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի 16.07.2013թ. թիվ 70 գրությունը, համաձայն որի՝ փախստականներին հանրակացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2013թ. մարտի 26-ի թիվ 36-Ա հրամանի հիման վրա ստեղծված աշխատանքային խմբի  2013թ.  հուլիսի 3-ի թիվ 11 արձանագրության  5-րդ կետով մասնակիորեն չեղյալ են համարել ՀՀ ԿԱ միգրացիայի եւ փախստականների վարչության պետի կողմից Ամալյային տրված թիվ 168 ուղեգիրը՝ 627 սենյակի մասով: Սենյակի հանձնման հետ կապված՝ Աշխեն Եսայանը, ով ներկայացուցիչն է լինելու  ՀՀ վարչական դատարանում՝ տեղեկացրեց, որ ամբողջ խախտումը կատարել է այն պետական մարմինը, ով իրավասու չէ հանձն առնել այդպիսի վարչական վարույթ, քանի որ ստեղծված փախստականներին հանրակացարանում բնակեցնելու համար ուղեգիր տրամադրող աշխատանքային խումբն  ունի  միայն լիազորություն խորհրդատվություն կատարելու ուղեգիր տրամադրելու, այլ ոչ թե այն մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին: «Առավոտը» տեղեկացավ նաեւ, որ տրամադրված 168 ուղեգիրը  մասնակիորեն անվավեր ճանաչելու լիազորությունը պատկանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին կամ նրա վերադաս մարմին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Ուշագրավ է՝ ստեղծված աշխատանքային խումբն անցել է իրավասությունների սահմանը, եւ դա դարձել է պատճառ, որ Ամալյան բազմակի հայցերով բողոքարկում է ներկայացրել ՀՀ  վարչական դատարանում: Ամալյայի գործով՝  նախնական դատական  նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 22-ը:

Հիշեցնենք, որ «Առավոտն» անդրադարձել էր Ամալյայի՝ սենյակի հանձնման անօրինական խնդրին: Ամալյան 168  ուղեգիրը ստացել էր  2005 թվականին: Նա Հայաստան է բռնագաղթվել Մարտակերտից՝ 1992 թվականին՝ իր 4  անչափահաս երեխաների հետ, իսկ նրա սենյակի վերադարձման հարցը բարձրացվել է միայն այն պատճառով, որ նա միայնակ է ապրում այդտեղ:

Այն, որ փախստականներին հանրակացարանում բնակվելու համար ուղեգիր տրամադրող աշխատանքային խումբը կատարել է օրենքի ակնհայտ խախտումներ, դա բացահայտ է, որն էլ իր հերթին պետք է ապացուցվի դատարանի կողմից, որպեսզի Ամալյան կարողանա իրեն պատկանող օրինական եւ  անժամկետ տրամադրված  ուղեգրի միջոցով սեփականաշնորհել իրեն հատկացված 627 եւ 628 սենյակները:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30