Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Գյումրու «Մուշ-2» թաղամասի գազի կաթսաների գործարկումը. Քաղաքաշինության նախարարը «Մուշ-2»-ում էր

Սեպտեմբեր 20,2013 13:44

Սեպտեմբերի 20-ին փորձնական փուլով մեկնարկեց Գյումրու  «Մուշ-2» թաղամասի 71 եւ 72 շենքերի թվով 96 բնակարանի օդածխատար համակարգի գործարկումը, որի կարեւորությունից ելնելով Գյումրիում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ  «Մուշ-2»  եւ «Անի» թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից: “Նախարարության կողմից խնդիր էր դրվել կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերության առջեւ տեղադրել` յուրաքանչյուր տարի սպասարկման կարիք չունեցող, ավելի երկարատեւ օգտագործման ծխատար համակարգեր: Այսօրվա ծխատար համակարգերը համապատասխանում են նորմատիվներին, սակայն ամեն տարի սպասարկման կարիք է զգացվում: Հաշվի առնելով այս տարածքում ապրող բնակչության սոցիալական վիճակը, կառուցապատողի առջեւ երկարատեւ սպասարկման ծխատարների տեղադրման խնդիր դրվեց”,-նշել էր նախարարը:
“Արտինժեներինգ” ընկերությանը “Մուշ-2” թաղամասի 33 շենքերում սեպտեմբերի 14-ից սկսել է այդ գործընթացը, իսկ հոկտեմբերի 15-ից աշխատանքները կսկսվեն “Անի” թաղամասի 5 շենքերում:

Ավելացնենք, որ նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց նաեւ «Մուշ-2»  թաղամասի շինհրապարակում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները: Շինարարները նախարարին հավաստիացրեցին, որ աշխատանքները կընթանան ժամանակացույցին համապատասխան: Ի դեպ, քաղաքաշինության նախարարությանը “Գլենդել հիլզի” ներկայացրած ժամանակացույցի համաձայն, մինչեւ 2013 թվականի տարեվերջ կավարտվեն շինարարության ընթացքում գտնվող 360 բնակարանների աշխատանքները, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակում կավարտվեն 995 բնակարանների աշխատանքները:
Նույն օրը, ՀՀ քաղաքաշինության նախարարը Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ, Հանրապետության նախարարին զեկուցեց աղետի գոտում պետական աջակցությամբ ընթացող բնակարանային ապահովման ծրագրի ընթացքի վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30