Սեպտեմբերի 3-ից անցել է արդեն համարյա 3 շաբաթ, եւ կարելի է հստակ արձանագրել՝ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերից որեւէ մեկը հստակ եւ միանշանակ չի հայտարարել, որ նա դեմ է մեր երկրի՝ Մաքսային միությանը անդամակցելուն: Եթե հռետորաբանությունը եւ վիրավորանքները մի կողմ դնենք, ապա ընդդիմադիրների ասելիքն է, որ ՄՄ-ին միանալը ճիշտ է, բայց դա պետք էր անել ոչ այնպես, ինչպես որ դա արել է Սերժ Սարգսյանը: Այ, եթե մենք դա անեինք, ապա դա կանեինք ավելի գեղեցիկ եւ արժանապատիվ ձեւով, որովհետեւ մենք ավելի խելացի ենք, ազնիվ, պետականամետ եւ լեգիտիմ: Շատ հնարավոր է: Բայց դրանք մարտավարական տարբերություններ են:
Դիրքորոշում չհայտնելու համար կա եւս մի «խորամանկ» հնարք. մենք դեռ ծանոթ չենք ՄՄ-ի փաստաթղթերին, այ, երբ ծանոթանանք, մեր տղամարդկային խոսքը կասենք: Այդպես ասողները, բնականաբար, միամիտ մարդիկ չեն ու շատ լավ գիտեն, որ նախ՝ նման փաստաթղթեր գոյություն չունեն, երկրորդ՝ որ դա զուտ քաղաքական նախագիծ է, եւ Հայաստանը, համենայնդեպս, որպես տնտեսական գործընկեր, որպես շուկա, ոչ մեկի համար հետաքրքրություն չի ներկայացնում:
Ինչո՞ւ հիմնական քաղաքական ուժերը, ըստ էության, չեն վիճարկում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը: Իրենց բացատրությունն այն է, որ նրանք պետականամետ են, չեն ուզում հարաբերություններ փչացնել ռազմավարական գործընկերոջ եւ անվտանգության երաշխավորի հետ: Բայց նրանք իշխանություն չեն, եւ եթե, ասենք, Րաֆֆի Հովհաննիսյանն ասի, թե Մաքսային միությունում մենք անելիք չունենք, Պուտինը առանձնապես չի նեղանա եւ դրա հետեւանքով Ղարաբաղը Ադրբեջանին չի տա: Խնդիրը, հետեւաբար, պետականամետության մեջ չէ:
Պարզապես քաղաքական ուժերը, որոնք իշխանության գալու հավակնություններ ունեն, գիտեն, որ այդ իշխանությունը պետք է Կրեմլից ուզեն: Նույն Րաֆֆին էլ էր, եթե հիշում եք, ընտրություններից հետո գնացել Մոսկվա եւ «Պուտինից բերում էր հայ ժողովրդի հաղթանակը»: Եթե հանկարծ «եվրասիականության» դեմ մեր քաղաքական գործիչները որեւէ բան ասեն, ապա Պուտինին, բնականաբար, հարցը չի հասնի, բայց, ասենք, Կոլերովը կամ Կրիվոպուսկովը կասեն. «Հարգելիս, այդ դո՞ւ չէիր, որ մեր դեմ ինչ-որ ավել-պակաս բաներ էիր ասում: Դե, ուրեմն, դու Հայաստանում թագավորելու շանսեր չունես»: Այդպիսով՝ ստացվում է, որ Մաքսային միության դեմ Հայաստանում խոսում են միայն անհատներ եւ որոշ հասարակական կառույցներ, բայց նրանց փաստարկները ոչ ոք չի ուզում լսել:
Փոխարենը, բացի անվտանգությունից եւ այլն, բերվում է հետեւյալ փաստարկը. Եվրամիությունը շահագրգռված չէ, որ Հայաստանը զարգանա: Ինքնին այդ պնդումը 100 տոկոսանոց ճշմարտություն է: Բայց նույնքան շահագրգռված չեն նաեւ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը եւ աշխարհի մնացած երկրները, ինչպես նաեւ միջազգային կառույցները: Մեր զարգանալու մեջ շահագրգռված ենք միայն մենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վերջին նախադասությունը (Մեր զարգանալու մեջ շահագրգռված ենք միայն մենք:) ես հասկանում եմ այսպես՝ Մեր զարգանալու մեջ շահագրգռված պետք է լինենք միայն մենք:
Մեծարգո պ-ն Աբրահամյանը, երևի, հենց սա՞ նկատի ունի:
Այո, Ձեր ձեւակերպումը շատ ավելի գեղեցիկ էր, քան իմը: Շնորհակալություն:
ինչքան հասկացա արամ Աբրահամյանը ընդդիմություն համարում է միայն ԼՏՊ-ին
Հոդվածագիրը <> ձևով <> է վերագրում մի շատ կարևոր հանգամանք, որը առկա էր նաև ԵՄ ասոցացման պարագայում:
Ինչ է ՄՄ-ն: Այ երբ, որ պարզ կլինի թե դա ինչ է, այն դեպքում կարելի է ասել, դեմ ենք, թե` կողմ:
Իսկ որպեսզի պարզ լինի, թե ինչ է ՄՄ-ն, անհրաժեշտ է նվազագույն հրապարակայնության ապահովում, որը չկա:
Ու սա <> չի: Իսկ եթե պարոն Աբրահամյանը թեկուզ ընդհանուր գծերով գիտի, թե ինչ է ՄՄ-ն, առաջարկում եմ մի լուսավորչական խբագրական գրել հետևյալ թեմայով.` <>:
Ու դրանից հետո նորից վերատպագրել այս խմբագրականը
Հոդվածագիրը խորամանկ ձևով խորամանկության է վերագրում մի շատ կարևոր հանգամանք, որը առկա էր նաև ԵՄ ասոցացման պարագայում: Ինչ է ՄՄ-ն: Այ երբ, որ պարզ կլինի թե դա ինչ է, այն դեպքում կարելի է ասել, դեմ ենք, թե` կողմ: Իսկ որպեսզի պարզ լինի, թե ինչ է ՄՄ-ն, անհրաժեշտ է նվազագույն հրապարակայնության ապահովում, որը չկա: Ու սա խորամանկություն չի: Իսկ եթե պարոն Աբրահամյանը թեկուզ ընդհանուր գծերով գիտի, թե ինչ է ՄՄ-ն, առաջարկում եմ մի լուսավորչական խբագրական գրել հետևյալ թեմայով.` Ինչ է ՄՄ-ն:
Ու դրանից հետո նորից վերատպագրել այս խմբագրականը
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/20/387615/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
ՄՄ-ի եւ Հայաստանի միջեւ ոչ մի փաստաթուղթ ոչ միայն ստորագրած, այլեւ մշակած չի: Սակայն ինձ թվում է, այդ պրոցեսի իրական բովանդակությունը զուտ քաղաքական է եւ տեղավորվում է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտության շրջանակներում:
Արամ Աբրահամյանը հիմնականում ասաց այն, ինչը, որ ես կուզեմ մի քիչ այլ բառերով մեկնաբանել:
ՄՄ-ը այն է, ինչը, որ Վրաստանի նախագահ՝ Սահակաշվիլին պարզ և հստակ ներկայացրեց իրենց
համալսարանի ուսանողմերի հանդիպման ժամանակ: Ես կավելացնեի նաև Արամ Աբրահամյանի՝ այս
էջի վերջին մեկնաբանության այն միտքը,՝ որ -այդ պրոցեսի իրական բովանդակությունը զուտ
քաքաքական է եվ տեղավորվում է Արեվմուտք-Ռուսաստան հակամարտության շրջանակներում:
Ինչ վերաբերվում է ԵՄ-ն ասոցացման պայմանագրին, ապա այստեղ շատ զարմանալի է երկու կողմերի 4 տարվա քննարկումները, կարծես նոր հեծանիվ էին հայտնաբերելու: Վերձնեին Մերձբալթյան երկրների, կամ Բուլղարիայի, կամ Ռումինիայի պայմանագրերը, և միայն երկրի անունները փոխելով կկնքեյին Հայաստանի հետ ասոցացման պայմանագիր: Առավել ևս, որ Հայաստանը չունի ոչ մի տնտեսություն և նպատակ էլ չունի՝ ունենալու: Նշածս երկրները ունեին
բավարարը, սակայն եվրամիություն մտնելուց առաջ, գոնե ողջ սննդի արդյունաբերությունը մեկ առ մեկ կանգնեցվեց արտադրությունները՝ ,,լիներ թե՛ փոքր, թե՛մեծ,, և իրենց միջնորդությամբ, բերվեց իրենց պահանջներին՝ եվրոնորմերի, իսկ ով չկարողացավ,՝ փակվեց:
Պատկերացնու՞մ եք թե Հայաստանը ինչպես կարող է կատարել եվրամիության պահանջները, երբ
պարզվում է, որ առանց բացառությամբ՝ Հայաստանում չկա մի արտադրանք, այդ թվում և օղիներն ու գինիները, որ համապատասխանի այդ նորմերին: Կոնյակի մասին քիչ այլ խոսակցություն է:
Նաև այն, որ դեռ պետք է շուկան զավթել, ոչ ոք հարկադրաբար մեր ապրանքը չի վաճառի: Պետք է նշեմ, որ Էստոնիան իր կաթնարդյունաբերության մոտ 70% ը վաճառում է Սանկտ-Պետերբուրգում և նրա շրղակայքում, լինելով Եվրմիության լիիրավ անդամ, և ունենալով շատ բարձր որակի արտադրանք: Այսինքն երկիրը պետք է ունենա ԴԵՄՔ, որի մասին իմ խորը համոզմունքով Արամ Աբրահամյանը հաճախ խոսում է, սակայն կարծես շատերը կեղծ Նժդեհականերին քննադատելով, չեն կարող գտնել վերջիններիս ողորմելի նպատակները, որը մի խոսքով ասած՝ թալանն է: Սակայն թալանով եվրամիություն չես մտնի, առանց թալանի էլ երկրի
իշխանավորները չեն կարող ապրել, և ավելի բացահայտ ինչպե՞ս ասեն, որ էլի մնում է ՄՄ-ը, իսկ ԵՄ-ն բլեֆները ուղղակի իրենց ֆոն տալու համար է:
Թեթեւքաշայինները կարող են զարգանալ, եթե մրցակցեն իրենց նման թեթեւքաշայինների հետ, հաղթելով բոլորին՝ կարող են անցնել միջինքաշայինների հետ մրցակցելուն: Իսկ որ՞ն է թեթեւքաշայինների դերը ծանրքաշայինների մրցամարտում:
Արամ Աբրահամյանը լինելով Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ հակառակորդ վարպետորեն շրջանցում է այն փաստը, որ Ժառանգությու կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ ՄՄ ին միանալու քայլը Հայաստանի անկախության դեմ է ու հետևաբար Ժառանգությունը դեմ է դրան։ Արամ Աբրահամյանը որպես անձ կամ ժուռնալիստ այդ միտքը իսկապես չի կիսում։. Ես հիշեցի, երբ Սեպտեմբերի 4 ին ուզում էի որևէ լուր լսել Հայաստանից՝ կարդացի նրա խմբագրականը, որտեղ բացարձակապես բոլորովին այլ բան էր գրված, կարծես թե ոչինչ չէր եղել։ Հիմա հարց Արամ Աբրահամյանին…այն որ կու՚՚՚սակցությունները -ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ չեն հայտարարում իրենց համաձայնությունը ՄՄին միանալու Առավոտ թերթի Արամի վերլուծությունները ընդունում եմ…լավ բա Առավոտ թերթը ինչու հեչ չարտահայտվե՞ց։ Թերթն էլ հո Պուծինից սպասումների մեջ չի՞…
«Ժառանգությու կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ ՄՄ ին միանալու քայլը Հայաստանի անկախության դեմ է»: Որտեղ, երբ: Խնդրում եմ դնել հղումը:
https://www.1in.am/arm/armenia_politics_211722.html
Ի դեպ, ուղարկվել էր բոլոր լրատվամիջոցներին, սակայն ոչ բոլորն էին դրել…
«Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո»: Հավասար չէ՝ «Ժառանգությու կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ ՄՄ ին միանալու քայլը Հայաստանի անկախության դեմ է»: Շեշտադրումները տարբեր են, սիրելի Հովսեփ:Այսինքն՝ ոչ միանձնյա այդպիսի որոշում կարելի էր ընդունել: Բայց տառակերությամբ չեմ ուզում զբաղվել: Կարծում եմ, նման հայտարարությունից հետո Պուտինը Հայաստանի դեմ իսկապես պատժամիջոցներ չի կիրառի, ինչի մասին եւ գրել եմ:
Սա հեգնա՞նք է: Եթե ոչ, ապա
Ա. Ինքնիշխանություն կորուստը նույնը չէ՞ ինչ անկախության կորուստը:
Բ. Հոդվածում պարզ գրված է, որ «հիմնական քաղաքական ուժերից որեւէ մեկը հստակ եւ միանշանակ չի հայտարարել, որ նա դեմ է մեր երկրի՝ Մաքսային միությանը անդամակցելուն»: Համադրելով ձեր գրածն ու Րաֆֆու հայտարարությունը, ստացվում է, որ ըստ ձեզ Րաֆին հիմնական քաղաքական ուժ չի:
Որեւէ քաղաքական ուժից ես կցանկանայի լսել ոչ թե ծորուն ձեւակերպումներ, այլ միանշանակ հայտարարություն` մենք դեմ ենք, որ Հայաստանը անդամակցի Մաքսային միության եւ պայքարելու ենք, որպեսզի նման փաստաթուղթ չստորագրվի:
«Կրեմլում մեր Հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշում» – ավելի հստակ ու միանշանակ հայտարաություն դժվար է պատկերացնել:
OK
պ. Աբրահամյան, ենթադրում եմ՝ տեսած կլինեք սույն հայտարարությունը՝ հրապարակված սեպտեմբերի 4-ին, այդ թվում՝ Ձեր կայքում
https://www.aravot.am/2013/09/04/283246/
Իհարկե, շատ լավ հայտարարություն էր: Միայն թե ասեք, թե քանի հոգի կա Ազատ դեմոկրատներ կուսակցությունում եւ Հայաստանում քանի հոգի գիտի այդ կուսակցության գոյության մասին:
պ.Աբրահամյան, խոնարհաբար խնդրում եմ երկխոսության թեմայի փոխակերպումից զերծ մնալ: Իրավիճակը հետևյալն է. դուք Ձեր խմբագրականում առաջ եք քաշել մի թեզ, որը կատեգորիզմը հերքվում է Ձեր իսկ խմբագրած լրատվամիջոցում տեղ գտած նյութով: Կուսակցության անդամների թիվը, նրանց անձնական նախընտրությունները, գենդերային բաժանումը և այլն, որևէ կերպ չեն առնչվում այդ թեզի հետ:
մեջբերում եմ.