Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյանը ազատամարտիկներին «կիսագրագետ» անվանեց» ու նշեց, թե ում է ՀՀ-ն վաճառել իր կուսությունը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 20,2013 13:05

«Ինձ դուրս չի գալիս Ղարաբաղ կոմիտեի անդամների այն հայտարարությունը, թե անկախության հասնելը նրանց անձնական ներդրումն է: Կայսրությունը փլվում էր, գնացքը կանգնած էր, մեզ ուղղակի դուրս շպրտեցին, մեզ անկախությունը տվեցին և մենք դեմ չեղանք»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով ՀՀ անկախության «գնի» մասին:

Կոնկրետացնելով այն հարցը, թե ինչ կորցրինք հանուն անկախության, պարոն Ադիբեկյանն ասաց. «Մենք կորցրել ենք հազար գործարան, տասնինը գիտաարտադրական միավորում, փակվել են 250 կոնստրուկտորային ինստիտուտներ, լուծարվել 800 կոլխոզ, սովխոզ: Մենք միանգամից ունեցանք 180000 գործազուրկ»:

Ադիբեկյանը կարծում է, որ ՀՅԴ միգրացիոն ծրագրում սխալ է գրված, թե կորցրել ենք 1,5 միլիոն բնակչություն: Այնուհետև նշում. «1994 թվականից ի վեր 2 300. 000 բնակչություն է ՀՀ-ից արտագաղթել»:

Եզրակացություն անելով ասվածից՝ Ահարոն Ադիբեկյանն ասաց. «Պիտի լինես լրիվ պրիդուրոկ, որ երկիրը նման ուղղությամբ տանես դեպի անկախության»: Հարցին՝ թե ո՞ւմ նկատի ունի, Ադիբեկյանը պատասխանեց. «Առաջին պրիդուրոկը Գորբաչովն էր, որը իր պրովինցիալ մտածողությամբ փորձում էր դեմոնտաժ անել: Շիզոիդներ կային նաև Ղարաբաղ կոմիտեում: Պիտի ունենաս տրամաբանություն, հասկանաս, թե մինչև ա կետ գնալը ինչ է քեզ սպասվում»:

Ըստ Ադիբեկյանի՝ պետք էր այդ ժամանակ հասկանալ «ՀՀ-ն ունակ էր իր անկախությունը պահպանել կիսագրագետ ազատամարտիկներով՝ չունենալով բանակ»:

Ի վերջո, ի՞նչ է անկախությունը հարցին պարոն Ադիբեկյանն այսպես արձագանքեց. «Անկախությունը կուսության նման մի բան է, պիտի կարողանաս այն հարմար փոխանակես կամ վաճառես»: Ի վերջո ո՞ւմ  վաճառեց կուսությունը ՀՀ-ն հարցին, Ադիբեկյանը պատասխանեց. «Կամ պիտի մտնեինք Եվրամիություն, կամ Մաքսային միություն: Երկու դեպքում էլ դա այն վճարն է, որ մենք պետք է տայինք: Կամ պիտի մտնեինք Մաքսային միություն՝ պահպանելով մեր ավանդույթները, բայց լինեինք տեխնոլոգիապես հետամնաց, կամ հակառակը»:

Aravot.am-ի հստակեցմանը՝  ի վերջո ճիշտ քայլը ո՞րն էր, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ամենաճիշտը պահպանել Մաքսային միության հետ մեր կապերը, բայց դա չի նշանակում, որ մտնելով Մաքսային միություն՝ տեխնոլոգիապես հետամնաց երկիր պիտի մնանք»:

ՀՀ նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Ադիբեկյանն այսպես գնահատեց. « Շախմատում դա կոչվում է բլեֆ: Ռուսներին մեզ թանկ վաճառելու միակ ուղին այն էր, որ եթե մեզ չգնես այն գնով, որով ուզում ենք, մենք մտնելու ենք Եվրամիություն: Նախագահը դժգոհ էր իր նախարարներից, որ առաջարկներ չարեցին, ջուրը բերանները մնացին: Հիմա ատոմակայանը ռուսները կկառուցեն, ներդրումային քաղաքականություն կլինի, մեր գյուղատնտեսությունը կունենան սպառման շուկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մորգ says:

    Սա ամեն ինչ կորցրել է բացի իշխանամիտությունից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30