Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Դանիելյան. Քննարկված հարցերից և ոչ մեկը չի վերաբերել Հայաստանում իշխանափոխությանը

Սեպտեմբեր 20,2013 12:52

Սեպտեմբերի 4-5-ին Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպական Հայկական Միությունների ֆորումի (ԵՀՄՖ) 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական համագումարի զեկուցող, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն իր տպավորությունները «Առավոտի» հետ կիսելով՝ ասաց. «Իհարկե, եղել են քաղաքական ուղղվածության առանձին ելույթներ, քննադատություն, ինչը բնական է, որոնց հեղինակները փորձել են իշխանափոխության վերաբերյալ բանաձևում առաջարկություններ ներկայացնել, սակայն դա արդեն իսկ ընդունված բանաձևի հետ նույնացնելը, բացարձակապես ճիշտ չէ:

Ցավոք, մամուլում խեղաթյուրված է նաև առանձին մասնակիցների ելույթների բուն ուղղվածությունը և անգամ բովանդակությունը:

Հիմնական օրակարգը վերաբերել է Հայոց Ցեղասպանության դատապարտմանն ու փոխհատուցմանն ուղղված համակարգված գործունեությանը: Կարևոր հարցերից է եղել նաև մշակութային ցեղասպանության իրավական ասպեկտների քննարկումը: Ինչևէ, քննարկվող հարցերից և ոչ մեկը չի վերաբերել Հայաստանի ներիշխանական հարաբերություններին, առավել ևս իշխանափոխությանը:

Անհրաժեշտ եմ համարում նկատել, որ իմ կողմից հրապարակայնորեն ներկայացվել են առարկություններ, մասնավորապես առաջարկել եմ ընդունվելիք բանաձևում ընդհանրապես բացառել որևէ քաղաքական ուղղվածության դրույթ և այն համապատասխանեցնել բացառապես օրակարգով նախապես հաստատված հարցերի բնույթին: Կազմակերպիչների արձագանքը եղել է հետևյալ. «Կկազմակերպենք համապատասխան քննարկումներ, հարկ եղած դեպքում կանցկացնենք քվեարկություն և միայն դրանց արդյունքում կկազմվի վերջնական փաստաթուղթը»: Բոլոր դեպքերում այն տեղեկատվությունը, թե իբր միաձայն բանաձև է ընդունվել, հերքվում է կոնկրետ փաստերով. վերջին հաշվով, բանաձևի նախագիծը միայն երեկ է շրջանառության մեջ դրվել ու չի բովանդակում որևէ ներքաղաքական խնդիր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի խոշոր ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի ելույթին, որում վերջինս իբր հավաստիացրել է, թե պատրաստվում է համահայկական ազգային բանակ, որն էլ իրագործելու է ներիշխանական խնդիրները, ընդհուպ՝ իշխանափոխության գործընթացը, ապա ելույթն ունեցել է բոլորովին այլ ուղղվածություն»:

 

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30