Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյան. «Եթե ուզենանք հայաստանյան իրավիճակում լավ բան փնտրել, ապա հաստատ կգտնենք»

Սեպտեմբեր 20,2013 12:47

«Անկախությունն Աստծու կողմից մարդուն տրված ամենաբարձրագույն ցանկությունն ու իղձն է: Մեր պապերն ու հայրերը պայքարել են նրա համար, որ իրենց երեխաներն ու ծոռները լինեն ազատ, անկախ եւ ուրախ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անկախության 22 տարիներին մեր երկրի քարե պատկերի ու դեմքի մասին նշեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը:

Նրա խոսքով՝ անկախությունը հոգեբանական մտքի եւ բարոյականության ամենաբարձրագույն կատեգորիան է, սակայն անկախությունն ու ազատությունը պետք է ճիշտ օգտագործել: Նրանք նույնպես ունեն իրենց սահմանափակումները.

«Հայաստանում երջանիկ լինելու համար շատ պատճառներ կան, մեզանից յուրաքանչյուրը իրենից ինչ որ բան ներկայացնում է: Այսօր ուսանողությունը մեկնում է արտասահման ուսումը շարունակելու, եթե ուզենանք հայաստանյան իրավիճակում լավ բան փնտրել, ապա հաստատ կգտնենք»:

Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա քանդակագործի համոզմամբ աշխարհի բոլոր երկրներում արտագաղթ կա, այդ փաստը ցավագին չպետք է ընդունենք: Մարդ ծնվում եւ ապրում է մեկ անգամ, հետեւաբար իրավունք ունի աշխարհը շրջելու ու իր ցանկություններն իրականացնելու, դա չի նշանակում, որ հայը երկրից, աշխարհից վերանում է.

«Հայ ժողովուրդը լրիվ ազատ չէ, փխրուն է, կարեւորը, որ նրա դիվանագիտությունն ու քաղաքականությունը ճկուն լինի, որ հնարավոր լինի ամեն ինչից օգտվել: Մեր մեջքին ոչ ոք կանգնած չէ, մենք դեռ հզոր չենք: Հազար երանի նրանց, ովքեր ականատես կլինեն իմ երազած անկախ Հայաստանին»:

Քանդակագործի պնդմամբ մենք անկախության համար չպայքարեցինք, մեզ տվեցին անկախություն: Մենք պետք է կարողանանք մեզ տված անկախությունն ու ազատությունը ճիշտ օգտագործել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30