Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը նույնն է, որ պարտադրեն, թե ում հետ ամուսնանալ»

Սեպտեմբեր 20,2013 12:41

Այսօր Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը «Հենարան» ակումբում խոսեց անկախ Հայաստանի անցած ճանապարհի, ձեռքբերումների մասին:

«Ինձ համար գերծիծաղելի է… Շատերը չեն հասկանում, թե ինչ բան է իրական անկախությունը, իսկ անկախությունը դա ինքնուրույն որոշում կայացնելն է: Իրական անկախությունը` դա արդյունավետ որոշումներ ընդունելու անկախությունն է, ինչից մենք հիմա զրկված ենք ու մեզ հիմա պարտադրում են, եւ որեւէ մեկի մոտ այս առումով կասկած չկա: Ավելի լավ չէ՞ մենք գնանք Ռուսաստանի ոտքն ընկնենք, կամ նորից դառնանք վայրենի պետություն… Էլ ինչ Եվրոպա…

Անկախության կորուստը, այս խնդիրներով զիջումները` դա մոտավորապես նույնն է, որ ձեզ պարտադրեն ում հետ ամուսնանալ, ինչ շոր հագնել, եւ հիմա մեզ հետ նույն բանն է կատարվում, քանի որ մենք շորի փող չունենք, մեր փոխարեն որոշում են թե ինչ հագնենք»:

Արշակ Սադոյանը շեշտեց, որ անկախությունը սրբություն է ու անկախության օրը պետք է տոնենք անկախ ամեն ինչից:

«Ես սարսափելի սխալ անընդունելի որոշում եմ համարում Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումը, բայց միակ մխիթարանքն այն է, որ դա պարտադրված է եղել: Իսկ մեր միակ ձեռքբերումը` դա ձեր ազատությունն է հարց տալու»,- դիմելով լրագրողներին ասաց Արշակ Սադոյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30